09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 16, 2012

Մարգարիտ Եսայանը որոշեց կյանքի կեսից փոխվել /վիդեո/

 Մարտի 16-ին Հանրապետական կուսկացության անդամատոմս եւ կրծքանշան ստացավ մեր գործընկերը` “Առավոտ” օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը: Նա այս որոշումը դժվարությամբ է  կայացրել: “Ես երբեք այլ կուսակցության անդամ չեմ եղել: Մտածեցի` եթե կյանքիս առաջին մասը անկուսակցական եմ եղել, որոշեցի մյուս մասն ապրել որպես կուսակցական: Ընտրությունը բնական կհամարեն բոլորը, որովհետեւ երկար տարիներ աշխատել եմ կուսակցության հետ, կուսակցության նախագահի […]

Շուշան Պետրոսյանը պաշտում է Նժդեհին /վիդեո/

Երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով պաշտում է Գարեգին Նժդեհին, այսօր դարձավ  Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ: Նա մաքրամաքուր Հայաստան է ուզում, եւ ուզում է, որ իր  երեխաները կարգին երկրում ապրեն: “Ես գաղափարախոսությունն եմ ընդունում, որ հանուն է, ոչ թե ընդդեմի”,-ասաց Շուշանը: Նա տեղյակ չէր` իր անունը կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում, թե ոչ:  ”Չգիտեմ, գաղափար չունեմ, ես այդ […]

ՀՀԿ գործադիրում քննարկվել է համամասնական ցուցակը

Րոպեներ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.amին փոխանցեց , որ քննարկվել է կուսակցության համամասնական ցուցակը: Ըստ Շարամազանովի, կուսակցությունը իր համամասնական ցուցակը կհրապարակի կիրակի երեկոյան:  Այլ մանրամասներ նա չհաղորդեց:

Հրայր Թովմասյանը հաղթեց Հրայր Թովմասյանին. նախարարները հանրապետականացան /վիդեո/

Մարտի 16-ի երեկոյան, ՀՀԿ գրասենյակում հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակցության տոմսեր եւ կրծքանշաններ հանձնեց արվեստի ոլորտի, կառավարության անդամների, նախարարների եւ լրագրողների: 32 նորագիր հանրապետականներին անձամբ շնորհավորեց Սերժ Սարգսյանը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խոստովանեց, որ իր մեջ հաղթեց  քաղաքական գործիչ Թովմասյանը, ոչ թե իրավաբան-փորձագետ Թովմասյանը: Մինչ օրս նա նախագահի հետ շփվում էր որպես նախարար, […]

Նիկոյանը խոհրդակցություն էր հրավիրել

Մարտի 16-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Քննարկվեցին Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի  19-ից մարտի 22-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  մասին որոշումների նախագծերը: ԱԺ տասնմեկերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել  են  6 հարց եւ 4 միջազգային պայմանագիր: ԱԺ […]

Դարձյալ քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրի վրա գտնվող ժայռը կրկին անհանգիստ է: Մարտի 16-ի առավոտյան հերթական քարաթափումն է գրանցվել ժայռից: Դեպքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ ամիսներ առաջ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվեց պայթեցման աշխատանք: Henaran.am-ի թղթակցին ԱԻՆ-ի Լոռու մարզային վարչությունից հայտնել են,որ ճանապարհը մաքրելու համար կատարվել են համապատասխան աշխատանքներ այն երթևեկելի պահելու համար: Ժամը […]

Դեյվիդ Գետտան եւ նրա կինը համագործակցում են “Renault”-ի հետ /վիդեո/

Մարտի 6-ին Ժնևի ավտոսրահում “Renault Twizy”-ի թողարկմանը նվիրված պաշտոնական հանդիսությանը ներկա էր Ֆրանսիայի ամենահայտնի երաժիշտներից մեկը` երկու “Գրեմմիի” մրցանակակիր եւ աշխարհում լավագույն DJ ճանաչված Դեյվիդն Գետտան ու իր կինը` Իբիսայում հայտնի երեկույթների կազմակերպիչ Քեթի Գետտան “Renault”-ի հետ սկսում են միասնական ծրագիր` նվիրված ամբողջ աշխարհում “Renault Twizy”-ի առաջխաղացմանը: Ամուսինները 2012-ի գարնանը մեկնարկող “Միացիր դրական էնեգիային” անունը կրող […]

Մեծամասնականով արդեն 40 առաջադրում կա

Այս պահին 2012թ մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրությունների համար մեծամասնական կարգով առաջադրվել է 40 հոգի: Այդ մասին հաղորդում է ԿԸՀ պաշտոնական կայքը: Այդպիսով` Թիվ 2 ընտրատարածքում առաջադրվել է ինքնաառաջադրմամբ անկուսակցական Ալբերտ Սարգսյանը եւ  Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը/ՀՀԿ/: Թիվ 3-ում` ‘Քեթրին’ բարեգործական ՀԿ նախագահ Արթուր Ստեփանյանը/ՀՀԿ/ եւ ՀՀ ԱԺ […]

Մակեյանն ինքն է որոշում` ՀԱԿ-ից չի հարցրել /վիդեո/

“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կհրապարակվի մեկ-երկու օրվա ընթացքում: Մեր հարցին, թե կլինի արդյոք Պետրոս Մակեյանը անցողիկ տեղերում եւ գոհ է արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմած ցուցակից, Պետրոս Մակեյանն ասել է, որ “Ժողովրդավարական հայրենքն” իր առջեւ երբեք ցուցակի խնդիր չի դրել: Henaran.am-ը Պետրոս Մակեյանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված