01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դարձյալ քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրի վրա գտնվող ժայռը կրկին անհանգիստ է: Մարտի 16-ի առավոտյան հերթական քարաթափումն է գրանցվել ժայռից: Դեպքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ ամիսներ առաջ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվեց պայթեցման աշխատանք:

Henaran.am-ի թղթակցին ԱԻՆ-ի Լոռու մարզային վարչությունից հայտնել են,որ ճանապարհը մաքրելու համար կատարվել են համապատասխան աշխատանքներ այն երթևեկելի պահելու համար: Ժամը 11. 10-ի դրությամբ ճանապարհը մաքրված է եղել ժայռից պոկված քարակտորներից:

Նկատենք, որ ձնհալի արդյունքում հողը թուլանում է, և ճանապարհն այս առումով եղանակների տաքանալու հետ վտանգավոր է դառնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ