Հրայր Թովմասյանը հաղթեց Հրայր Թովմասյանին. նախարարները հանրապետականացան /վիդեո/
Մարտի 16-ի երեկոյան, ՀՀԿ գրասենյակում հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակցության տոմսեր եւ կրծքանշաններ հանձնեց արվեստի ոլորտի, կառավարության անդամների, նախարարների եւ լրագրողների: 32 նորագիր հանրապետականներին անձամբ շնորհավորեց Սերժ Սարգսյանը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խոստովանեց, որ իր մեջ հաղթեց քաղաքական գործիչ Թովմասյանը, ոչ թե իրավաբան-փորձագետ Թովմասյանը:
Մինչ օրս նա նախագահի հետ շփվում էր որպես նախարար, իսկ այսօր շփվել է նաեւ որպես կուսակցության ղեկավար: Թովմասյանը զգացել է, որ շեշտադրումները փոխվել են եւ հույս ունի, որ իր անդամակցությունը ՀՀԿ-ին կօգնի ավելի մեծ մասնակցություն ունենալ ոլորտի հարցերը լուծելու ընթացքում:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ասաց, որ համաձայն է իր գործընկերոջ հետ, ով սահուն խոսեց եւ ավելացնելու բան չունի: Henaran.am-ի այն հարցին, թե ինչու չի կրում ՀՀԿ կրծքանշանը` ֆինանսների նախարարը ասաց. “Դա ինչ կապ ունի, էլի չեք հավատում, որ հանրապետական եմ”:
http://youtu.be/5SSj_1r5p5M