Մակեյանն ինքն է որոշում` ՀԱԿ-ից չի հարցրել /վիդեո/
“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կհրապարակվի մեկ-երկու օրվա ընթացքում:
Մեր հարցին, թե կլինի արդյոք Պետրոս Մակեյանը անցողիկ տեղերում եւ գոհ է արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմած ցուցակից, Պետրոս Մակեյանն ասել է, որ “Ժողովրդավարական հայրենքն” իր առջեւ երբեք ցուցակի խնդիր չի դրել:
Henaran.am-ը Պետրոս Մակեյանից հետաքրքրվել է` արդյոք ՀԱԿ-ի ղեկավարությունը միանշանակ կընդունի այն փաստը, որ Պետրոս Մակեյանը ներկա է ՀԱԿ եւ ՀՀՇ նախկին անդամների հիմնած կուսակցության` “Ազատ դեմոկրատներ”-ի համագումարին, որին մասնակցելու հրավեր Կոնգրեսի ղեկավարները չեն ստացել:
“Մեր կուսակցության որոշումները մենք ենք կայացնում, հաշվի չենք նստում, թե ում դուր կգա, ում դուր չի գա: Մենք պետք է կարողանանք Հայաստանում ձեւավորել փոխադարձ հանդուրժողականության դաշտ”,- Henaran.am-ին ասել է Մակեյանը:
Մեր խնդրանքով Պետրոս Մակեյանն անդրադարձել է նաեւ ՀԱԿ-ում տիրող ներքին մթնոլորտին, որն ըստ լրատվամիջոցների հրապարակումների, բավականին լարված է: Մանրամասները` կից տեսանյութում: