Միջազգային մամուլը պատմում է` ինչ է կատարվում Բաքվում “Եվրատեսիլի” նախօրեին

Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում բոյկոտել “Եվրատեսիլ-2012” երգի մրցույթը Բաքվում` Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարելու պատճառով, տեղեկացնում է “Al Jazeera”-ն:
Ըստ “Human Rights Watch”-ի` երկրում տեղի է ունենում հասարակական աշխատանք կատարելու պարտադրանք` քաղաքը մրցույթի շեմին գեղեցկացնելու համար: Կազմակերպությունը պատմում է, թե ինչպես են գիշերով մարդկանց հանում իրենց տներից` պարտադրելով աշխատել քաղաքի գեղեցկացման եւ մաքրման աշխատանքներին:
“Guardian”-ը պատմում է ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմաիլովի հանդեպ տեղի ունեցող տեւական ճնշումների մասին: Լրագրողը գաղտնի ինֆորմացիա էր հրապարակել Ալիեւների ընտանիքի մասին:
Կազմակերպությունները պահանջներ ունեն նաեւ նախագահ Ալիեւին` ընդդիմության ակցիաների սահմանափակման, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների այլ խախտումների հետ կապված: