22 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մշակվել է ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը

ՀՀ կառավարությունը մարտի 7-ին կայացած նիստում հավանություն է տվել ՀՀ ռազմական կրթության հայեցակարգին, սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզին եւ ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրին։ ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը մշակել է ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ գլխավոր շտաբի շահագրգիռ ստորաբաժանումների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի պետական համալսարանի, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ինչպես նաեւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը:

ՀՀ զինված ուժերում զինծառայողների ռազմական կրթությունը կազմակերպվում եւ իրականացվում է ընթացիկ իրավական ակտերի` ՀՀ կառավարության որոշումների եւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանների հիման վրա: Ընդհանուր հայեցակարգային մոտեցման բացակայության պայմաններում ՀՀ կրթական համակարգի բաղադրիչը կազմող ռազմակրթական համակարգը զարգանում է նվազ տեմպերով, ինչը դժվարություններ է առաջացնում ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների կադրային ճկուն քաղաքականության ու նրանց որակավորման գործընթացում: Պաշտպանական բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության համակարգի զարգացումը հանդիսանում է գերակա խնդիր: Ըստ այդմ` միասնական հայեցակարգային մոտեցումների իրավական ամրագրումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնել զինծառայողների ռազմական գիտելիքների հմտություններին տիրապետող եւ բարձր որակավորում ունեցող կադրերի առաջխաղացումը:

ՀՀ կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգով նախատեսվում է երաշխավորել յուրաքանչյուր պաշտոնի ու համապատասխան կրթական չափանիշների տրամաբանական կապը, ՀՀ քաղաքացիական ԲՈՒՀ-երի եւ արտերկրի ուսումնական հաստատությունների դերը ՀՀ ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման գործում: Նախատեսվում է նաեւ կարճաժամկետ եւ երակարաժամկետ հեռանկարում ներդնել ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ սերժանտական /ենթասպայական/ կազմի կրթության եւ վարժանքի, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ սպայական կազմի ակադեմիական կրթության համակարգը` ՀՀ քաղաքացիական բարձրագույն կրթության չափանիշներին եւ Բոլոնիայի գործընթացին համահունչ:

 Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ՊԲ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ