Սարկոզին ստիպված է եղել ներողություն խնդրել
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի 15-ամյա որդի Լուի Սարկոզին լոլիկներ եւ բիլիարդի գնդակներ է նետել Ելիսեյան պալատի մոտ հսկող ոստիկանության աշխատակցուհուն: Այս դեպքը հայտնի է դարձել սկանդալայինշ միջադեպի հետաքննության ժամանակ, տեղեկացնում է “Euromag”-ը:
Անսովոր “գրոհից” հետո կին-ոստիկանը հայտնել է այդ մասին նախագահական նստավայրը հսկող ոստիկաններին: Պարզվել է` այդ կերպ նախագահի որդին եւ նրա ընկերը պարզապես զվարճացել են:
Նախագահ Սարկոզին արդեն հանդիպել է ոստիկանի հետ եւ անձամբ ներողություն է խնդրել տղայի անվայել պահվածքի համար, իսկ “Twitter”-ի իր էջում գրել է, որ կպատժի որդուն` նոր ուսումնական տարում iPad-ից զրկելով: Սարկոզիի որդին շատ անհարմար պահ է ընտրել իր զվարճանքների համար` հաշվի առնելով այն փաստը, որ շուտով նախագահական ընտրություններ են:
Ի դեպ, վերջերս ԶԼՄ-ների ուշադրությանն էր արժանացել Սարկոզիի ավագ որդին, որը պետք է որպես դի ջեյ ելույթ ունենար Օդեսսայում, սակայն առողջական խնդիրների պատճառվ հատուկ ինքնաթիռով տեղափոխվել էր Ֆրանսիա:
Նիկոլա Սարկոզին ունի 3 որդի` Պիեռը եւ Ժանը` Մարի-Դոմինիկ Կյուլյոլի հետ ամուսնությունից, եւ Լուին` Սեսիլյա Սիգաներ-Ալբենիսի հետ ամուսնությունից: Նախորդ տարվա հոկտեմբերին Սարկոզին 4-րդ անգամ հայր դարձավ. նրա երրորդ կինը` Կարլա Բրունին, նրան վերջապես դուստր պարգեւեց: