17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երկուսը` Դալլաքյանի դեմ

Լոռու մարզի թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրումների մասին պաշտոնապես հայտարարություններ դեռ չեն հնչել: Այս ընտրատարածքի գործող պատգամավորն ԱԺ-ի երկարակյաց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն է:

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, թիվ 30 ընտրատարածքում կրկին կառաջադրվի Վիկտոր Դալլաքյանը: Ամենայն հավանականությամբ այս մասին կհայտարարվի մի քանի օրից:

Թիվ 30 ընտրատարածքում, Վանաձորում տարածված տեղեկությունների համաձայն, առաջադրվելու մտադրություն ունեն եւս երկու թեկնածուներ` Վանաձորի համայնքի ղեկավարի նախկին թեկնածու, ”Օազիս” սրճարանի սեփականատեր Գագիկ Հովսեփյանը եւ երիտասարդ ԲՀԿ-ական` ավագանու անդամ Արմեն Այվազյանը: Վերջինս Լոռու նախկին մարզպետ Ստեփան Այվազյանի որդին է:

Վահրամ Բաղդասարյանը, ում եւ Դալլաքյանի միջեւ նախորդ ընտրւթյուններին թեժ պայքար ծավալվեց, այս անգամ մեծամասնականով որոշել է չառաջադրվել: Որոշ տեղեկությունների համաձայն` նա կարող է ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ