Օծանելիքն ու պահածոն` ՕԵԿ-ից
Henaran.am-ի մարզային աղբյուրների փոխանցմամբ, կանանց միմասյակի կապակցությամբ ՕԵԿ-ը մարզերում որպես նվեր օծանելիք եւ պահածոյացված մթերք է բաժանել:
ՕԵԿ-ն, ինչպես նշում են, մեր աղբյուրները մարզերում ակտիվ աշխատանք է տանում: Կուսակցական շտաբները լծված են ակտիվի հավաքագրման եւ նոր կուսակցականների ներգրավման աշխատանքին:
Ինչպես ասում են ՕԵԿ-ականները, կուսակցությունը, թեեւ Երեւանում ամուր դիրքեր չունի, բայց մարզերում ուժեղ է: Մեր աղբյուրները նշում են, որ մարզերում ՕԵԿ-ը մի քանի անգամ ավել ընտրազանգված ունի, քան մայրաքաղաքում: Շրջաններում ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի էլեկտորատը գրեթե հավասար է:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՕԵԿ-ի շարքերն անդամագրելիս նախապատվությունը տրվում է աշխատանքով ապահովված քաղաքացիներին: