09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

Մարտի 1-ի զոհերի հարզատները դիմել են եվրակառույցներին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակի”-ի, Մարտի 1-ի զոհերի հարազատներից 7-ը նամակով դիմել են եվրոպական մի շարք կառույցների ղեկավարների` նրանց ուշադրությունը հրավիրելով իրենց զավակների սպանության պարտակման եւ դրանում եվրակառույցների դերակատարման վրա: “Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ փաստացի ոչինչ չի արվում, եւ ՀՔԾ-ում գտնվող գործը, ըստ էության, կասեցված վիճակում է: Այս մասին, սակայն, պաշտոնապես չի հայտարարվում հանրային աղմուկի տեղիք […]

Աստված պահի Սարկոզիին…բայց գյումրեցի. Երկիր

“Երկիր”-ը գրում է, որ մեկ ամսական 5 օրական էր մեր ուրախությունը, երբ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը այն համարեց հակասահմանադրական: Անկեղծ ուրախությունից Գյումրիում նույնիսկ նորածնին անվանեցին Ֆրանսիայի նախագահի ազգանունով: “Աստված նրան երկար կյանք տա… գյումրեցի Սարկոզիին: Մեկ ամսական 5 օրական Սարկոզին բնականոն կերպով աճում, զարգանում, մեծանում է: Քաշը ավելացել է մոտ մեկ կիլոգրամով, մի քանի սանտիմետրով էլ […]

Արդյո՞ք հանդիպում են ներկա եւ նախկին նախագահները. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հանդիպում են միմյանց: Ըստ թեթրի նրանք հատկապես վերջին շրջանւմ հիմնականում հանդիպում են Ծաղկաձորում, որտեղ Սարգսյանը հանգստյան օրերին բուրան է քշում, իսկ Քոչարյանը` դահուկ`բարդ ոլորապտույտներում: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցած կիրակի: Այլ մանրամասներ, թերթին չհաջողվեց ճշտել: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին, իսկ […]

“Դաբրո” չունեցողները մնացին խորհրդարանում. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանությունը” նկատում է,  որ երեկ մինչեւ օրվա վերջ ԱԺ-ում էին մնացել երկու պատգամավոր` Խաչիկ Պետրոսյանը (Կառլոս Պետրոսյանի եղբոր որդին) եւ Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը): Նրանք մինչեւ վերջ հետեւեցին ԱԺ նիստերին, իհարկե` ոչ դահլիճից, ապա երկար զրույցի բռնվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: ԱԺ-ում շրջանառվող խոսակցությունների համաձայն` այս երկու մանդատավորները ԱԺ 5-րդ գումարման […]

Պերճ Պռոշյանի թանգարանում սպասում են. Ազգ

Պերճ Պռոշյանի տուն-թանգարանն, ըստ “Ազգ” օրաթերթի մի քանի տարի է ինչ  սպասում է 2013-ի բյուջետային ծրագրին: Բանն այն է, որ 2008-ին ավարտվել է շինության ամբողջական վերանորոգման համար հատկացված գումարը: “Թանգարանի մի շարք հատվածներ վերափոխման կարիք ունեն: Բացի այդ` անբարեկարգ վիճակում են կառույցին հարակից տարածքը, մառանը ու թոնրատունը”»,- թերթին ասել է թանգարանի վարիչ Մարինե Թումանյանը: Այս […]

“168 ժամ” թերթի համակարգիչները այրվել են. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, “168 Ժամ”-ը այսօր լույս չի տեսել: Ինչպես թերթին ետղեկացրին խմբագրությունից, երեկ ուշ երեկոյան հոսանքի բարձր լարման պատճառով այրվել են խմբագրության մի քանի համակարգիչներ եւ խամբագրության ողջ տարածքը հոսանքազրկվել է: Հենց տեխնիկական այս խնդիրների պատճառով “168 ժամ”-ը չի տպագրվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված