09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

Երկրաշարժ Ճապոնիայում

Ճապոնական Հոնսյու կղզու արեւելյան ափին տեղի է ունեցել երկրաշարժ` 5,6 մագնիտուդ ուժգնությամբ, տեղեկացնում է “Росбалт” կայքը: Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության` ստորգետնյա ցնցումները գրանցվել են ծովում` 26 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել  է Տոկիոյից 125 կմ հյուսիս-արեւելք հեռավորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ տեղեություններ չեն հաղորդվում: Ցունամիի սպառնալիքի մասին չի  հայտարարվել: 2011-ի  մարտի 11-ին […]

Ախթալայի կոմբինատի աշխատակիցների բաց նամակը

Henaran.am-ի խմբագրությունը նամակ է ստացել Ախթալայի ԼՀԿ-ի աշխատողների պաշտպանության կոմիտեից: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. Փետրվարի  23-ին  Ախթալայի  ԼՀԿ-ի ղեկավարության կողմից  հրավիրված ասուլիսը զավեշտական կլիներ, եթե  հետագա իրադարձությունները այդքան ողբերգական  ընթացք չունենային, և չհանգեցնեին  մարդկային  կյանքի  կորստի, ինչը  Ախթալայի  ԼՀԿ-ի  սեփականատերերի և  ղեկավարության  կողմից  ցուցաբերված  անմարդկային  վերաբերմունքի  արդյունք  է: Մեզ թվում  է,  որ  Ախթալայի ԼՀԿ-ի  ղեկավարությունը  […]

Կառավարությունը փոշմանեց

ՀՀ կառավարության որոշմամբ  մարտի 17-ը հայտարարվել էր աշխատանքային մարտի 9-ի` ոչ աշխատանքային օրվա փոխարեն: Սակայն այսօր կայացած նիստում կառավարությունը վերանայել է իր որոշումը` եւ մարտի 17-ը  հայտարարել ոչ աշխատանքային` կապված կուսակցությունների նախընտրական գործունեության հետ: Մարտի 9-ի փոխարեն աշխատանքային կլինի մարտի 24-ը:

ՀՀԿ նախընտրական ծրագրի հիմքում լինելու է քաղաքացու կյանքի որակի բարձրացումը

Աղքատության հաղթահարման խնդիրը լինելու է Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի գերակա ուղղություններից մեկը: Այս մասին փետրվարի 29-ին Հրազդանում հայտարարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` տեղի կուսակիցների, հասարակական ակտիվ զանգվածի և մտավորականության հետ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի մշակմանն ուղղված քննարկումների ժամանակ: “Մենք պետք է նման հանդիպումների արդյունքում բացահայտենք մեր հետագա կարևորագույն գործողությունները, սկզբունքներն […]

Պուտինի վերջը եկել է. գերմանացի դիվանագետ

2011-ի Պետդումայի ընտրությունները, ինչպես նաեւ 2012-ի նախագահական ընտրությունները  “դարձան ՌԴ նախագահի թեկնածու, վարչապետ  Վլադիմիր Պուտինի վարչակարգի ավարտի սկիզբը”: Նման կարծիք է հրատարակվել Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական զեկուցում: Այն նաեւ հայտնի է “Chatham House” անունով, տեղեկացնում է “газета.ru”-ն: “Ռուսաստանի տնտեսությունը համակարգային բարեփոխումների կարիք ունի: Սակայն քիչ հավանական է, որ իշխանություններն անեն ավելին, քան մի թեթեւ ուղղումը: […]

Կոալիցիայի ներսում տարաձայնություններ կային . Գալուստ Սահակյան

Քսան րոպե ընդմիջումից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների համառ պնդումներից հետո ասաց, թե ինչով էր պայմանավորված  քսան րոպե ընդմիջումը: “Որոշակի տարաձայնություններ կային ն կոալիցիայի ներսում, բայց դրանք հարթվեցին”,-ասաց Գալուստ Սահակյանն ու բարձրացավ ԱԺ նիստերի դահլիճ: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն քվեարկելու է “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագիծը: Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար […]

Զինվորի մայրը անիծում է ոստիկանին /վիդեո/

Այսօր կառավարության շենքի առջեւ էին հավաքվել ու իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում  բանակում զոհված զինծառայողների հարազատները: Ոստիկանների դեմ իր բողոքն արտահայտելու համար այստեղ էր նաեւ բանակում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը: Երեք օր առաջ, երբ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր, ոստիկանները թույլ չեն տվել նրանց մոտենալ շենքին: Նանա […]

ԱԺ-ն հարգեց մարտի մեկի զոհերի հիշատակը

Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական քառօրյայի երրորդ օրվա աշխատանքները պատգամավորները սկսեցին հարգանքի տուրքով: “Չորս տարի առաջ այս օրը Երեւանում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտիմեկյան զոհերի հիշատակը”,-հայտարարեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Պատգամավորները հոտնկայս հարգեցին մարտի մեկի տասը զոհերի հիշատակը: Այսօր նաեւ ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի եւ Վիկտոր Դալլաքյանի […]

Նախկին ՕԵԿ-ական Լավանդայի Արայիկը մտադիր է “բարգավաճել”

Ըստ մամուլի հրապարակումների` գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը դուրս է եկել ՕԵԿ-ից, քանի որ Արթուր Բաղդասարյանը նրանից մեծ գումար է պահանջել` համամասնական ցուցակում անցողիկ տեղ գրավելու համար: Չնայած գործարարը հայտարարել է, որ ցանկություն չունի պատգամավոր դառնալու, բայց Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Արայիկ Հայրապետյանը ցանկություն ունի համալրելու Բարգավաճ Հայաստանի” շարքերը: Ըստ մեր աղբյուրների` նրան խոստացել են ԲՀԿ-ի ցուցակով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված