09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

Մարտի 1-ը մնում է չբացահայտված. ‘Ժառանգություն’ կուսակցություն

Այսօր ‘Ժառանգություն’ կուսակցությունը հղորդագրություն է տարածել Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, որում մասնավորապես ասվում է.’ Այսօր նորանկախ Հայաստանի պատմության մեծագույն ողբերգություններից մեկի` ‘Մարտի 1’-ի չորրորդ տարելիցն է: Քաղաքացու իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար կոչված իշխանությունը խլեց խաղաղ հանրահավաքում ընդդեմ ընտրությունների արդյունքների կեղծման իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներից 8-ի եւ բանակի ապօրինի ներգրավման արդյունքում եւս 2 զինվորականի […]

Քվեաթերթիկում կնշվի ընտրատարածքի համարը

Մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովի անդամների կողմից միաձայն ընդունվեց ԿԸՀ 2011 թվականի օգոստոսի 11-ի` “Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների ձեւերը եւ շարադրանքը սահմանելու” մասին համապատասխան որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումը: Սա վերաբերում է միայն մեծամասնական ընտրակարգին եւ այսուհետ քվեաթերթիկների վրա նշվելու է  ընտրատարածքի […]

Հայաստանը պետք է աշխարհին բռունցքը ցույց տա

Քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ  Արթուր Աթանեսյանի կարծիքով Հայաստանին Մարտի 1-ի նման դեպքերը պատիվ չեն բերում: Նրա խոսքով, ցանկացած հավաքի, ցույցի ժամանակ մարդկային հույսերի պոռթկում հնարավոր է, սակայն մեծամասամբ մասնակիցները խաբված են լինում: Նրա խոսքով` Մարտի մեկի նման դեպքերը Հայաստանին պատիվ չեն բերում: “Ցանկացած ցույցի ժամանակ տեղի է ունենում հույսերի պոռթկում, որոնց մեծ մասը խաբված է […]

Պատմության ցավալի էջերի առաջ պատասխանատու է թե իշխանությունը, թե ընդդիմությունը. ՀՀԿ պատգամավոր

‘’Այնպես չէ, որ ‘’Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին’’ օրենքը մեզ պետք չէ: Դեմ են արտահայտվում խոհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որով նրանք քաղաքական մարտավարական նպատակներ են հետապնդում’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը` խոսելով այսօր ԱԺ-կողմից ընդունված ‘’Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին’’ օրենքի մասին: Նրա խոսքով` օրենքն առհասարակ երկար ճանապարհ է անցնում […]

Ռուսաստանը պահանջել է Պուտինի վրա մահափորձ կազմակերպող Օսմաեւին հանձնել Ռուսաստանին

ՌԴ Գլխավոր դատախազությունն իր ուկրաինացի գործընկերներին խնդրանք է ուղարկել Ադամ Օսմաեւին հանձնելու մասին: Վերջինս մեղադրվում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: 2008-ին Օսմաեւը գտնվել է հետախուզման մեջ` ահաբեկչական գործունեության մեջ մեղադրանքով, հաղորդում է “РИА Новости”-ն: Օսմաեւին ձերբակալել են փետրվարի սկզբին Ուկրաինայում` Օդեսայում բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետաքննության ժամանակ: Քննիչները պնդում են, […]

Բագրատ Ասատրյանը գիտի` ով է մարտի 1-ին կրակելու հրաման տվել

‘’Ուզում էի այսօր գայի, ու բոլորիդ շնորհավորեի գարնան առաջին օրվա կապակցությամբ, սակայն մեր օրացույցում իշխանությունները սեւ օր ավելացրեցին’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ,  Կենտրոնական Բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նա նշեց, որ թեեւ մարտի 1-ի դեպքերից 4 տարի է անցել, սակայն “իշխանությունները ոչինչ չեն արել այդ էջը փակելու համար”: Նրա խոսքով` այդ օրը […]

Ցնցումներ Հայաստան-Ադրբեջան սահմանին

Փետրվարի 23-ին մինչև 29-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ տեղի է ունեցել 6 երկրաշարժ: Փետրվարի 25-ին, րոպեի տարբերությամբ, 3 բալանոց 2 ստորգետնյա ցնցում է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Վարդենիս քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք: Այդ օրը Իրանի տարածքում` Խոյ քաղաքից 30 կմ […]

Դավութօղլուն ասել է, որ 1915թ. առումով աշխարհում բան է փոխվել

Ստորև թարգմանաբար ներկայացվում է մի հատված Թուրքական հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող “Լուրեր” հաղորդաշարի ժամանակ Ահմեդ Դավութօղլուի կողմից հնչեցրած հայտարարություններից: Լրագրողը հիշեցրել է, որ 2015-ին լրանում է 1915-ի դեպքերի տարեդարձը և, ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք մշակվում է 2015-ին ուղղված նոր ռազմավարություն` Դավութօղլուն պատասխանել է, որ այդ հարցի շուրջ երկար ժամանակ իրենց կողմից աշխատանքներ […]

Իսլանդիան նշում է գարեջրի տոնը /վիդեո/

Մարտի մեկը Իսլանդիայում նշվում է որպես գարեջրի օր: Այդ օրը ամենակարեւորն այն է, որ պետք է խմել այնքան գարեջուր, որքան հնարավոր է: Օրը պատահական չէ ընտրված: 1989-ի այս օրը Իսլանդիայում հաստատվել է օրենք` թունդ գարեջրի մասին, որով էլ չեղյալ է հայտարարվել “չոր օրենքը”, որը գործում էր երկրում 75 տարի: Այս տոնը, բնականաբար, նշվում է բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված