29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանը պահանջել է Պուտինի վրա մահափորձ կազմակերպող Օսմաեւին հանձնել Ռուսաստանին

ՌԴ Գլխավոր դատախազությունն իր ուկրաինացի գործընկերներին խնդրանք է ուղարկել Ադամ Օսմաեւին հանձնելու մասին: Վերջինս մեղադրվում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: 2008-ին Օսմաեւը գտնվել է հետախուզման մեջ` ահաբեկչական գործունեության մեջ մեղադրանքով, հաղորդում է “РИА Новости”-ն:

Օսմաեւին ձերբակալել են փետրվարի սկզբին Ուկրաինայում` Օդեսայում բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետաքննության ժամանակ: Քննիչները պնդում են, որ կասկածյալը Ուկրաինա էր ժամանել Ռուսաստանում ահաբեկչություն կազմակերպողներին ուսուցանելու համար: Նրանցից մեկն էլ մահացել էր պայթուցիկ սարքը գործարկելու ծամանակ:

Իրավապահ մարմինների տվյալներով` Օսմաեւը նաեւ մասնակից է եղել 2007-ին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի վրա մահափորձի նախապատրաստմանը: Հետաքննության արդյունքում Օսմաեւի մոտ հայտանաբերվել է նոութբուք, որը պարունակել է Պուտինի երթեւեկությունների մասին տվյալներ:

Ուկրաինայում Օսմաեւին մեղադրում են զենքի եւ պայթուցիկների անօրինական շրջանառության համար: Ռուսական կողմն առայժմ պաշտոնապես մեղադրանք չի ներկայացրել Օսմաեւին: Ըստ ԶԼՄ-ների` Օսմաեւը համաձայնվել է ցուցմունք տալ ուկրաինական հատուկ ծառայություններին, եթե դրա  փոխարեն խոստանան, որ իրեն չեն հանձնի Ռուսաստանին, մինչ ինքը պատասխան չի տա Ուկրաինայում կատարած հանցանքների համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ