22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դավութօղլուն ասել է, որ 1915թ. առումով աշխարհում բան է փոխվել

Ստորև թարգմանաբար ներկայացվում է մի հատված Թուրքական հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող “Լուրեր” հաղորդաշարի ժամանակ Ահմեդ Դավութօղլուի կողմից հնչեցրած հայտարարություններից:

Լրագրողը հիշեցրել է, որ 2015-ին լրանում է 1915-ի դեպքերի տարեդարձը և, ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք մշակվում է 2015-ին ուղղված նոր ռազմավարություն` Դավութօղլուն պատասխանել է, որ այդ հարցի շուրջ երկար ժամանակ իրենց կողմից աշխատանքներ են տարվում, վերջին շրջանում  արտահայտությունների և հակազդեցությունների մակարդակով  փոփոխություն է տեղի ունեցել:

Դավութօղլուն այսպես է արտահայտվել. “Որպեսզի կարողանանք միասին պատմությունը կիսել, անհրաժեշտ է բաց պահել հաղորդակցման ուղիները: Պետք չէ, որ մեկ այլ երկրի կամ այդ երկրի առաջնորդի ընտրությունում հաղթանակելու ձգտման համար զոհաբերել այդ համատեղ պատմությունը”:

Նախարար Դավութօղլուն ասել է. “Մենք ցանկանում ենք ցավ կիսել նրա հետ, ով ցանկանում է կիսել այդ ցավը”:

Ի պատասխան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Խոջալուի սպանդի հիշատակման միջոցառման ժամանակ հայերին նվաստացնող պաստառների բացման հարցին` Դավութօղլուն հայտնել է, որ Խոջալուի ջարդի հիշատակման համար ցույցի կազմակերպումը վերին աստիճանի բնական և անհրաժեշտ երևույթ է:

Նա ասել է. “Մեր ադրբեջանցի եղբայրների ցավը կիսելը նաև մեր պարտքն է: Սակայն այդ և նման պաստառները, ում կողմից և ինչ կերպ էլ որ բացված լինեն, անընդունելի են: Մենք մեր ցավը չենք զոհաբերի նման ատելության և վիրավորանքի մշակույթին”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ