09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

Մարգար Օհանյանի գործով դատական նիստը հետաձգվեց /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Նախատեսված էր, որ մեղադրական ճառը կներկայացնի մեղադրող Հարությունյանը, սակայն դատական նիստի սկզբում դատավորը հրապարակեց ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի պաշտպան Լիաննա Գրիգորյանի դիմումը, որ առողջական խնդիրների պատճառով ինքը չի կարող մասնակցել դատական նիստին եւ խնդրեց հետաձգել դատական նիստը: Դատավոր Մխիթար […]

Վարդանի շքեղ “Ալեքսանդրապոլն” ու 6500 անօթևան ընտանիքների խղճուկ վիճակը

Թերթն անդրադարձել է Գյումրիին` ներկայացնելով գյումրեցիների բնակարանային խնդիրները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հյուրանոցային բիզնեսի “համատեքստում”: Գյումրեցիներին զայրացրել ու վրդովեցրել է նախորդ տարեվերջին Գյումրիի կենտրոնական հրապարակից քիչ հեռու բացված “Ալեքսանդրապոլ” հյուրանոցային համալիրը, որը պատկանում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: “Գյումրեցիները խեթ-խեթ են նայում հյուրանոցին, միմյանց պատմում, թե ինչ շքեղ պայմաններ են այնտեղ, թե գները Դուբայի հյուրանոցների գներին են հասնում: Աղքատության […]

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական կոնֆլիկտում 3-րդ կողմն ավելորդ է. Գյուլ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իր կարծիքն է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական հռչակելու Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է թուրքական “Sabah” կայքը, Գյուլը կարծում է, թե “Սահմանադրական խորհուրդը Ֆրանսիային փրկեց խայտառակաությունից”: “Այս որոշումով Ֆրանսիան վերադարձրեց վստահությունն իր նկատմամբ: Պատմական կոնֆլիկտը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարող են հարթել միայն այդ 2 երկրները: […]

Մարտի 1-ը` Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը

Յուրաքանչյուր տարվա մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: 1972 թվականին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը: Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին եւ կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: ՔՊՄԿ-ն մարտի 1-ը սահմանեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության […]

Լարսի ավտոճանապարհի երթևեկությունը արգելված է. ճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի հատվածում: Դժվարանցանելի են Ծաղկահովիտ-Ալագյազ, Ապարան-Ռյա Թազա և Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհերով երթևեկելուց: Կատարվում են ճանապարհների մաքրման […]

“Կհնազանդեցնի” նախագահի եղբայրը /վիդեո/

Սիրիական ընդդիմադիրներին հնազանդեցնելոււ համար Հոմս քաղաք են ուղարկվել կառավարական բանակի 7 հազար զինծառայող: Այս մասին տեղեկացնում է “Reuters” գործակալությունը: Ապստամբների հրամանատարը հայտնել է, որ ապստամբները կառավարական ուժերին ուժեղ դիմադրություն են ցույց տալիս, որոշ տեղերում նույնսիկ ձեռնամարտով են պայքարում: Հրամանատարի խոսքով` Բաշար Ալ-Ասադի հավատարիմ զորքերին առայժմ չի հաջողվում ավելի առաջ անցնել: Երկրի մյուս տարածքներում տեղակայված ընդդիմադիրների […]

Սահմանադրական խորհուրդը չի հիմնավորում իր որոշումը փաստարկներով. Պատրիկ Դեւեջյան

Ֆրանսիայի կառավարող “Միություն  հանուն ժողովրդական  շարժման” կուսակցության հայազգի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը “Nouvelles d’Arménie” պարբերականում իր տեսակետն է ներկայացրել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ:http://henaran.am/wp-admin/post-new.php “Այդ որոշումը հիմնված էր 3 պատճառների հիման վրա: Առաջինն այն է, որ Սահմանադրական խորհուրդը մեջբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքը, որ ընդունվել է 2001-ին` պատճաառբանելով, որ այդ օրենքը […]

Տարվա առաջին հաղթանակը. Հայաստան-Կանադա` 3:1

Փետրվարի 29-ին  Կիպրոսյան ընկերական մրցաշարի ընթացքում կայացած Հայաստան-Կանադա հանդիպումը ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակով: Հայաստանի ազգային հավաքականը  հաղթեց  Կանադայի ընտրանուն`  3:1 հաշվով` տոնելով առաջին հաղթանակը 2012 թվականի ընթացքում: Խաղի 5-րդ րոպեին Կանադայի հավաքականի խաղացող Քևին Մկքեյնը բացեց հաշիվը: Մեր տղաները խաղի սկզբից էլ ակտիվություն ցուցաբերեցին` բազում գոլային պահեր ստեղծելով մրցակցի դարպասի մոտ:  Առաջին խաղակեսի ավարտին մոտ […]

Ջասթին Բիբերը գիրք է հրատարակել /վիդեո/

17-ամյա երգիչ Ջասթին Բիբերը գիրք է գրել` “Առաջին քայլը դեպի հավերժություն. իմ պատմությունը” վերնագրով, որը վաճառվել է մեկ միլիոն օրինակով: Այժմ աստղը երազում է թողարկել իր 2-րդ ստեղծագործությունը, որում կներկայացվի լուսանկարների հավաքածու` “Ջասթին Բիբեր. ամեն ինչ դեռ նոր է սկսվում “վերնագրով: Այն վաճառքի կհանվի սեպտեմբերին: Գիրքը կներառի երիտասարդ երգչի էքսկլյուզիվ լուսանկարների շարքը` “Երբեք մի ասա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված