09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մարգար Օհանյանի գործով դատական նիստը հետաձգվեց /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը:

Նախատեսված էր, որ մեղադրական ճառը կներկայացնի մեղադրող Հարությունյանը, սակայն դատական նիստի սկզբում դատավորը հրապարակեց ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի պաշտպան Լիաննա Գրիգորյանի դիմումը, որ առողջական խնդիրների պատճառով ինքը չի կարող մասնակցել դատական նիստին եւ խնդրեց հետաձգել դատական նիստը:

Դատավոր Մխիթար Պապոյանը նշեց, որ դիմումը համարվում է անհարգելի, քանի որ դիմումին կից չկա բժշկական հաստատությունից տեղեկանք, սակայն առանց պաշտպանի նիստը շարունակել չի կարող եւ այն հետաձգեց մինչեւ մարտի 13-ը:

Հավելենք, որ Մարգար Օհանյանն այսօր ի տարբերություն նախորդ նիստերի անտրամադիր էր եւ դատական նիստի մասնակիցներին բարեւելուց բացի ոչ մի բառ չփոխանակեց:

Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով: Ըստ մեղադրանքի, մասնավորապես Մարգար Օհանյանն ու մյուս ամբաստանյալները յուրացրել են բենզին` կտրոնների տեսքով:
http://youtu.be/S8DMKKGExB0

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ