09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

Կանոնակարգվել է անձը հաստատող փաստաթուղթը քվեարկության օրը դրոշմակնքելու գործընթացը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի N 56-Ն եւ 2006 թվականի մարտի 16-ի N 4-Ա որոշումների մեջ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ կանոնակարգվել է անձը հաստատող փաստաթուղթը քվեարկության օրը դրոշմակնքելու գործընթացը, համաձայն որի, անձը հաստատող փաստաթղթում դրոշմակնքումը կատարվում է` Հայաստանի Հանրապետության […]

Ցանկացել է Ջեք Նիքոլսոնի միջոցով գողություն անել

Բրազիլիայում ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է բանկային հաշիվ բացել` ֆինանսկան հաստատության աշխատակցին ներկայացնելով հոլիվուդյան աստղ Ջեք Նիքոլսոնի նկարով կեղծ փաստաթուղթ: Երբ աշխատակիցները նայել են փաստաթղթի նկարին, նրանք անմիջապես ճանաչել են օսկարակիր դերասանին եւ ոստիկանություն են կանչել: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, ձերբակալվածը որեւէ արտաքին նմանություն չունի դերասանի հետ: Ոստիկանությունը 41-ամյա տղամարդու մոտ, բացի […]

Հանրապետական պատգամավորին ցույց տվեցին ըննդիմության տեղը

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի ելույթներն ու պահվածքը զարմացրել է իր գործընկերներին: Վերջիններս նկատելով Պետրոսյանի “ընդդիմադիր” կեցվածքը` առաջարկել են տեղ զբաղեցնել Դաշնակցական պատգամավորների կողքին: Սակայն Վահան Հովհաննիսյանը դեմ է արտահայտվել` իր հերթին առաջարկելով երկու շարք վերեւ տեղ զբաղեցնել: Իսկ այդ շարքերում “Ժառանագության” պատգամավորներն են նստում:

Արտգործնախարար Նալբանդյանը քննարկել է Հայաստան–Եվրոպական Միություն փոխգործակցությունը

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների եւ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել ՀՀ Նախագահի` Բրյուսել առաջիկայում նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքներին: Անդրադառնալով օրերս ԵՄ խորհրդի կողմից […]

Պենտագոնը պատրաստել է Իրանի վրա հարձակման նախագիծը

ԱՄՆ-ի օդուժի հրամանատար Նորթոն Շվարցը հայտարարել է, որ իր աշխատողները Իրանի վրա հարձակման նախագիծ են մշակել, տեղեկացնում է “Bloomberg”-ը: Ինչպես գեներալն է արտահայտվել` “ձեզ դուր չէր գա այն վայրը, որտեղ կարող է իրականացվել այդ նախագիծը”: Ըստ Պենտագոնի գործակալության` ամերիկյան զինվորականները պատրաստվում են հարված հասցնել իրանական հեղափոխության պահակախմբի Կորպուսի բազաների, պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ իրանական հատուկ […]

“Ես գիտեմ, ինչ եմ անում, խելոք նստի տեղդ”. Շարմազանովը` Սաֆարյանին

Այսօր խորհրդարանում “Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին” օրինագծի քննարկման ժամանակ “Ժառանգության” պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն իր ելույթն օգտագործեց եւ շարունակեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծի քվեարկության թեմային անդրադառնալու համար: Պատգամավորի ելույթն ընդհատեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.”Հարգարժան կոլեգա, ես կխնդրեի խոսել այս օրենքի մասին”: ”Որևէ մեկը չի կարգավորում, թե ինչպիսին պետք […]

Գալուստ Սահակյանն ասաց, թե ում հետ եւ ինչ տարաձայնություններ կային

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Henaran.am-ի հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց այսօր առավոտյան “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնրդելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գալուստ Սահակյանը լրագրողներին ասել էր, որ կոալիցիայի ներսում տարաձայնություններ կային, ինչի կապակցությամբ էլ ընդմիջում խնդրեց: “Նիստերի դահլիճը տեսնելով` զգացի, որն ինչ-որ խնդիրներ կան, որոշեցի պարզել: […]

Շվեյցարիան փակել է իր դեսպանատունը Դամասկոսում

Մարտի 1-ին Շվեյցարիան հայտարարել է Դամասկոսում իր դեսպանության վերջնական փակման մասին, հաղորդում է “Reuters”-ը: Միաժամանակ Շվեյցարիայի արտգործնախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին որքան հնարավոր է շուտ հեռանալ Սիրիայից: Սիրիայում բնակվում է Շվեյցարիայի 150 բնակիչ, որոնց մեծ մասը երկքաղաքացիություն ունի եւ բնակվում է Դամասկոսում: Շվեյցարիան դիմել է այս քայլին` երկրում տիրող իրավիճակի, մասնավորապես` Հոմս քաղաքի ռմբակոծության […]

ՀՀ ԱԺ ներկայացուցիչները որպես դիտորդ կմասնակցեն ՌԴ նախագահի ընտրություններին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 2-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ,  որպես ՀՀ Ազգային ժողովի` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի կազմում ընդգրկված ներկայացուցիչ, կմասնակցի մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին: Մարտի 3-ին ծրագրված է ԱԺ փոխխոսնակի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմում ընդգրկված  է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված