29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արտգործնախարար Նալբանդյանը քննարկել է Հայաստան–Եվրոպական Միություն փոխգործակցությունը

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների եւ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել ՀՀ Նախագահի` Բրյուսել առաջիկայում նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Անդրադառնալով օրերս ԵՄ խորհրդի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունված փաստաթղթին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այն արձանագրում է Հայաստանի եւ ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունը մի շարք` մասնավորապես Հայաստան – ԵՄ հարաբերությունների օրակարգային հիմնական հարցերի շուրջ` ներառյալ Ասոցացման համաձայնագիրը, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն առնչվող առաջընթացը, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, Հայաստանում ընթացող  բարեփոխումների դրական եւ արդյունավետ ընթացքը եւ դրանց` ԵՄ շարունակական աջակցությունը:

Խոսելով ԵՄ խորհրդի կողմից ընդունված փաստաթղթի` Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի մասին, Էդվարդ Նալբանդյանը նշեց. “Այս պարագայում եւս կարող ենք արձանագրել Հայաստանի եւ Եվրոպական Միության մոտեցումների համահնչյունությունը` աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, Մեծ Ութնյակի` Դովիլում կայացած գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների 2012 -ի մայիսի 26-ի հայտարարության եւ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ս.թ. հունվարի 23-ի համատեղ հայտարարության դրույթների ամբողջական իրականացմանը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ