16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ցանկացել է Ջեք Նիքոլսոնի միջոցով գողություն անել

Բրազիլիայում ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է բանկային հաշիվ բացել` ֆինանսկան հաստատության աշխատակցին ներկայացնելով հոլիվուդյան աստղ Ջեք Նիքոլսոնի նկարով կեղծ փաստաթուղթ:

Երբ աշխատակիցները նայել են փաստաթղթի նկարին, նրանք անմիջապես ճանաչել են օսկարակիր դերասանին եւ ոստիկանություն են կանչել: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, ձերբակալվածը որեւէ արտաքին նմանություն չունի դերասանի հետ:

Ոստիկանությունը 41-ամյա տղամարդու մոտ, բացի անձը հաստատող կեղծ փաստաթղթից, հայտնաբերել է նաեւ մի շարք այլ փաստաթղթեր ուրիշների նկարներով: Բրազիլացուն մեղադրանք է ներկայացվել փաստաթղթեր կեղծելու եւ դրանք օգտագործելու համար: Տղամարդը նախկինում էլ մեղադրվել է խարդախության մեջ:

Ջեք Նիքոլսոնը եռակի օսկարակիր է: Նրա վերջին ֆիլմը կոչվում է “Ով իմանա” եւ էկրան է դուրս եկել 2010-ին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ