Սահմանադրական խորհուրդը չի հիմնավորում իր որոշումը փաստարկներով. Պատրիկ Դեւեջյան
Ֆրանսիայի կառավարող “Միություն հանուն ժողովրդական շարժման” կուսակցության հայազգի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը “Nouvelles d’Arménie” պարբերականում իր տեսակետն է ներկայացրել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ:http://henaran.am/wp-admin/post-new.php
“Այդ որոշումը հիմնված էր 3 պատճառների հիման վրա: Առաջինն այն է, որ Սահմանադրական խորհուրդը մեջբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքը, որ ընդունվել է 2001-ին` պատճաառբանելով, որ այդ օրենքը պետք է կանոններ ձեւակերպի: Սակայն եթե Սահմանադրական խորհուրդը մտադիր է գործող բոլոր օրենքներից հանել դրույթները, որոնք կանոններ չեն ձեւակերպում, ապա դա ահռելի աշխատանք է:
Երկրորդ պատճառն այն հաստատումն է, ըստ որի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն հասարակական կարգի եւ մյուսների իրավունքների ոտնահարման դեպքում, ինչն անվիճելի է:
Երրորդ պատճառն այն է, որ ցեղասպանության ճանաչումը օրենք չէ, քանի որ այն զուրկ է նորմատիվ նշանակությունից: Այդ դեպքում այն օրենքը, որը խորհրդարանն ընդունել է վերջերս` նոյեմբերի 11-ը հռչակելով պատերազմների ժամանակ զոհվածների հիշատակի օր, արդյոք նորմ է կամ կանոն:
Այս պատճառը գրեթե հիմնավորված չէ, ինչպես եւ առաջինը: Այսպիսով, Սահմանադրական խորհուրդը վեր է ածվում խորհրդարանի երրորդ պալատի` չհիմնավորելով իր որոշումը փաստարկներով, ըստ որի ժխտումը դարձնում է նույնպիսի կարծիք, ինչպիսին եւ մնացածը, ինչպես նաեւ հերքում է 1915-ի ոճիրը որակավորելու իրավունքը”: