29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Կհնազանդեցնի” նախագահի եղբայրը /վիդեո/

Սիրիական ընդդիմադիրներին հնազանդեցնելոււ համար Հոմս քաղաք են ուղարկվել կառավարական բանակի 7 հազար զինծառայող: Այս մասին տեղեկացնում է “Reuters” գործակալությունը:

Ապստամբների հրամանատարը հայտնել է, որ ապստամբները կառավարական ուժերին ուժեղ դիմադրություն են ցույց տալիս, որոշ տեղերում նույնսիկ ձեռնամարտով են պայքարում: Հրամանատարի խոսքով` Բաշար Ալ-Ասադի հավատարիմ զորքերին առայժմ չի հաջողվում ավելի առաջ անցնել: Երկրի մյուս տարածքներում տեղակայված ընդդիմադիրների ստորաբաժանումներին հրաման է տրված գրոհել կառավարական զորքերին` Հոմսի վրա ճնշումը թուլացնելու նպատակով:

Հոմսի ապստամբների վրա գրոհը սկսվել է դեռեւս նախօրեին: Պաշտոնական անձինք համոզմունք էին հայտնել, որ “քաղաքը կմաքրվի մի  քանի ժամում”: Տեղեկություն է եղել նաեւ, որ ապստամբների վրա գրոհը կղեկավարի էլիտար ստորաբաժանումը` Մահեր Ալ-Ասադի ղեկավարությամբ: Վերջինս երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի եղբայրն է:

Սիրիական իշխանություններն արդեն մի քանի ամիս է  փորձում են վերահսկողություն սահմանել Հոմսի վրա: 2012-ի փետրվարի սկզբից քաղաքը գրեթե ամեն օր ենթարկվել է ռմբակոծության կառավարական ուժերի կողմից, ինչը հարյուրավոր զոհերի պատճառ է դարձել: Զոհերի թվում ոչ միայն ապստամբներն են, այլ նաեւ խաղաղ բնակիչներ:

http://youtu.be/mkItVTanCVA

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ