13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մարտի 1-ը` Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը

Յուրաքանչյուր տարվա մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: 1972 թվականին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը:

Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին եւ կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: ՔՊՄԿ-ն մարտի 1-ը սահմանեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:

Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է:

Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առթիվ Հայաստանի մարզերում և մայրաքաղաք Երևանում կիրականացվի 162 միջոցառում` բաց դասեր, ուսումնավարժություններ, տարահանումներ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ