15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցնցումներ Հայաստան-Ադրբեջան սահմանին

Փետրվարի 23-ին մինչև 29-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ տեղի է ունեցել 6 երկրաշարժ: Փետրվարի 25-ին, րոպեի տարբերությամբ, 3 բալանոց 2 ստորգետնյա ցնցում է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Վարդենիս քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք:

Այդ օրը Իրանի տարածքում` Խոյ քաղաքից 30 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Հաջորդ օրը նույն ուժգնությամբ ստորգետնյա իրադարձություն է գրանցվել Թուրքիայում` Դողուբայազետ քաղաքից 5 կմ  հարավ-արևմուտք: Այդ օրը Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 47 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 3 բալանոց երկրաշարժ: Փետրվարի 28-ին Վրաստանի Նինոծմինդա քաղաքից 15 կմ հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Տարածաշրջանից դուրս. 6.7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել փետրվարի 26-ին Ռուսաստանի տարածքում, Արևմտյան Սիբիրում (Տուվա): Երկրաշարժի հետևանքով զոհեր չկան, թեթևակի վնասվել են մի քանի շենքեր: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ռուսաստանի 7 մարզերում, մասնավորապես Տուվայում, Խակասիայում, Իրկուտսկում, Տոմսկում: Զգալի ցնցումները խուճապի են մատնել բնակչությանը:

Henaran.am -ինփոխանցում են ՀՀ ԱԻՆ “ՍՊԱԾ” գործակալությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ