11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Հայաստանը պետք է աշխարհին բռունցքը ցույց տա

Քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ  Արթուր Աթանեսյանի կարծիքով Հայաստանին Մարտի 1-ի նման դեպքերը պատիվ չեն բերում: Նրա խոսքով, ցանկացած հավաքի, ցույցի ժամանակ մարդկային հույսերի պոռթկում հնարավոր է, սակայն մեծամասամբ մասնակիցները խաբված են լինում: Նրա խոսքով` Մարտի մեկի նման դեպքերը Հայաստանին պատիվ չեն բերում:

“Ցանկացած ցույցի ժամանակ տեղի է ունենում հույսերի պոռթկում, որոնց մեծ մասը խաբված է լինում:” Նորմալ է, որ իշխանություների վարած քաղաքականության հետ հասարակության մի մասը համաձայն չէ:  Քաղաքակիրթ պետության դեպքում պետք է լինեն մեխանիզմներ, որոնցով հասարակության դժգոհ զանգվածը կկարողանա արտահայտել իր ցանկությունները”,-նշեց նա:

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը անձամբ ականատես է եղել Մարտի մեկի դեպքերին եւ չի ուզում, որ դրանք երբեւիցե կրկնվեն:

“ Ուժեղ լինելու համար ժողովուրդը պետք է լինի ուժեղ: Մենք հավատի ժողովուրդ ենք, բայց  ոչ մի անգամ մեր պատմությունից դասեր չենք քաղում: Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ դուրս գանք ոչ թե իրար, այլ թշնամու դեմ”,-ասաց նա: Ըստ արվեսագետի, Հայաստանի ձախողումները կապված են թույլ լինելու հետ: “Մեր պետությունը տկար է, պիտի ուժեղ պետություն դառնանք, եկել է աշխարհին մեր բռնուցքը ցույց տալու ժամանակը”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ