16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պուտինի վերջը եկել է. գերմանացի դիվանագետ

2011-ի Պետդումայի ընտրությունները, ինչպես նաեւ 2012-ի նախագահական ընտրությունները  “դարձան ՌԴ նախագահի թեկնածու, վարչապետ  Վլադիմիր Պուտինի վարչակարգի ավարտի սկիզբը”: Նման կարծիք է հրատարակվել Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական զեկուցում: Այն նաեւ հայտնի է “Chatham House” անունով, տեղեկացնում է “газета.ru”-ն:

“Ռուսաստանի տնտեսությունը համակարգային բարեփոխումների կարիք ունի: Սակայն քիչ հավանական է, որ իշխանություններն անեն ավելին, քան մի թեթեւ ուղղումը: Բանն այն է, որ իշխանության եւ սեփականության միաձուլումն այնքան խորն է, որ տնտեսական բարեփոխումները հնարավոր չեն առանց քաղաքական փոփոխությունների”,- ասվում է “Կրկին Պուտինը: Հետեւանքները Ռուսաստանի եւ Արեւմուտքի համար” զեկույցում:

Զեկույցում ընդգծվում է նաեւ, որ ” Ռուսաստանի` “միջազգային մակարդակում լուրջ քաշային կատեգորիայում հանդես գալը” խիստ կասկածի տակ է:

“Ռուսաստանի միջազգային ակտիվության թուլացումը նկատվում է արեւմտյան , արեւելյան եւ հարավային ուղղություններով: Ամերիկան եւ Եվրոպան հիասթափված են նրանով, որ կոմունիզմի անկումից հետո էլ Ռուսաստանը չդարձավ ավելի պատասխանատու միջազգային խաղացող”,- հայտում են ուսումնասիրություն կատարած դիվանագետները:

Գերմանացի դիվանագետ Ալեքսանդր Ռարը եւս այն կարծիքին է, որ “Պուտինի վերջը եկել է”: Ռարը կարծում է, որ Պուտինն այլեւս չի կարող երկիրը կառավարել ավտորիտար մեթոդներով, եւ երկրում Սովետական Միության փլուզումից 20 տարի անց կրկին կսկվի ժողովրդավարության նոր փուլ: Այն հարցին, թե նախագահի թեկնածուներից ով կարող է փոխել երկրի քաղաքական իրավիճակը, Ռարն ընդգծել է, որ դա “առանց պատասխանի հարց է”:

Կանխատեսումներին քիչ ժամանակ է մնացել: Նախագահական ընտրությունները կկայանան մարտի 4-ին: Առաջին անգամ ՌԴ նախագահը կընտրվի 6 տարով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ