11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԺ-ն հարգեց մարտի մեկի զոհերի հիշատակը

Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական քառօրյայի երրորդ օրվա աշխատանքները պատգամավորները սկսեցին հարգանքի տուրքով:

“Չորս տարի առաջ այս օրը Երեւանում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտիմեկյան զոհերի հիշատակը”,-հայտարարեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

Պատգամավորները հոտնկայս հարգեցին մարտի մեկի տասը զոհերի հիշատակը:

Այսօր նաեւ ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի եւ Վիկտոր Դալլաքյանի ծննդյան օրն է: Սամվել  Նիկոյանի հորդորով պատգամավորները շնորհավորեցին նրանց: Այնուհետ անցան նախորդ օրը քննարկված օրինագծերի քվեարկությանը: Նիստին գրանցվել է 81 պատգամավոր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ