22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ անվտանգության մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է, քան մի քանի տարի առաջ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, որի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Երեւանում` ՀԱՊԿ հայեցակարգային եւ ռազմավարական փաստաթղթերի նախագծերի քննարկման նպատակով:

ՀԱՊԿ ներկայացուցիչների եւ Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության գործընթացում ներգրավված ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված կազմով խորհրդակցություններից հետո տեղի է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի համատեղ մամուլի ասուլիսը:

“ՀԱՊԿ-ը  զարգացում է ապրում եւ Հայաստանը, որպես ամենաակտիվ անդամներից մեկը, լայնորեն ներգրավված է այս գործընթացում: Մենք նպատակ ունենք ուժեղացնել ՀԱՊԿ-ի դերակատարությունը, որպես մեր երկրի անվտանգության ապահովման կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը: Մշակվում է ՀԱՊԿ-ի նոր ռազմավարություն, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գործունեության պլանավորման նոր հայեցակարգ, որը հնարավորություն կտա էլ ավելի մեծացնել միջազգային այս կազմակերպության դերը, կշիռը եւ նշանակությունը անդամ երկրների անվտանգության ապահովման տեսանկյունից: Առաջիկայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը կներկայացվի այդ նոր ռազմավարությունը եւ պլանավորման նոր հայեցակարգը”, – ասել է Արթուր Բաղդասարյանը:

Ի լրումն, ԱԱԽ քարտուղարը նշել է, որ այս տարի ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ Երեւանում կանցկացվեն արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ընթացքում ի ցույց կդրվի զինված ուժերի, հատուկ ծառայությունների, արտակարգ իրավիճակների, ոստիկանական ստորաբաժանումների ողջ ներուժը եւ փոխհամագործակցության բարձր որակը ՀԱՊԿ յոթ պետությունների շրջանակներում:

Իր խոսքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան փաստել է, որ կազմակերպության անդամ երկրների, այդ թվում ՀՀ անվտանգության մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է, քան մի քանի տարի առաջ` միեւնույն ժամանակ ընդգծելով մերօրյա աշխարհաքաղաքական իրավիճակին համահունչ նոր ռազմավարության մշակման կարեւորությունը, որի վրա կհիմնվի ՀԱՊԿ-ի հետագա գործունեությունը:

 Henaran.am-ին հաղորդում են ԱԱԽ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ