11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

Ջուսը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց …

Կանանց միամսյակին երգչուհի Ջուսը նվերներ ստացել է. “Նվերներ շատ եմ ստացել. օրինակ` իմ լավ ընկեր Գուժը, ով հանդիսանում է իմ նոր  “STOP”  զուգերգի  հեղինակը, որի հետ և երգեցի այս երգը, ինձ  նվիրեց շատ գեղեցիկ մի վզնոց, որը ինձ շատ դուր եկավ”: Մի փոքր  բացելով չակերտները՝ Ջուսը  շեշտեց. “Ամենաթանկ նվերը դեռ  առջևում է… ցանկացած կին լիարժեք […]

Իշխանությունը հասկանում է, որ այս ընտրությունները հնարավորություն են

“ՀՀԿ համագումարում հնչած որոշ ուղերձներ արտաքին դաշտի համար էին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային հետազոտույունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Քաղաքագետը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն այսօր ավելի ուժեղ դիրքերում է թե հայ-թուրքական , թե ԼՂ հարցերի առումով, բայց Հայաստանը պետք է պահի եւ ամրապնդի այդ հաջողությունը ներքին քաղաքականության եւ լավ ընտրությունների միջոցով: “Մի լուրջ մտահոգություն […]

Մանկավարժ Բլեյանի առաջարկը գործարար Լեդի Հակոբը մերժեց

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու համար եթե չլիներ սահմանված 1 մլն ընտրագրավը, հնարավոր է, որ  “Մխիթար Սեբաստացի “ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը դառնար պատգամավորության թեկնածու: Անկեղծանալով` “Հենարան” ակումբի բանախոսն ասաց, որ չառաջադրվելու մի պատճառ էլ կա`  կրթահամալիրի տնօրեն լինելը: “Ես այսօր զբաղվում եմ կրթական քաղաքականությամբ եւ այդ գործի մեջ եմ օրը 24 ժամ: Դրանից ավելի բարձր աշխատանք […]

Բժշկական համալսարանը դեմ է Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարությանը

Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի անձնակազմը, ուսանողները, եւ Երևանի թիվ 2 պոլիկլինիկայի անձնակազմն իրենց անուն ազգանուններով եւ ստորագրություններով հաղորդագրություն են տարածել, որում ասված է, որ Բժշկական համալսարանի և թիվ 2 պոլիկլինիկայի անձնակազմը և ուսանողները դեմ են Մաշտոցի պուրակում առևտրի կենտրոնի շինարարությանը: Բժիշկների և ուսանողների ստորագրությունները մոտենում են 1000-ի:

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյան չէ. Պուտինի ընտրությունն ու Հայաստանը

ՌԴ նախագահ Վ. Պուտինի վերընտրությունը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ ՌԴ քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կբերի, թեւ շատ դեպքերում Մեդվեդեւին քաղաքականությունը թելադրվում էր Պուտինի կողմից : Այս մասին այսօր փորձագետն ասաց լրագրողների հետ հանդիպմանը: “Նոր զարգացում կապրեն Եվրասիական միության գաղափարները: Ակնկալվում է, որ Պուտինը Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում կգործադրի այս միությանը միանալու […]

Ռուսաստանի ընտրությունների հայաստանյան դասերը

ՌԴ-ում տեղի ունեցած քաղաքական զարգացումներում նախընտրական իրավիճակն ավելի հետաքրքիր է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: “Անվտանգության եւ կայունության պուտինյան խոստումները ՌԴ համար բավարար չեն”,-նշեց բանախոսն ու ու հետաքրքրական համարեց, որ Ռուսաստանի ընդդիմությունը, որը թեեւ քաղաքականապես ազդեցություն չունի, միավորված է միայն Պուտինի դեմ պայքարի համար եւ […]

Նոր զոհեր սիրիական Հոմսում /վիդեո/

Սիրիական ընդդիմության կոորդինացնող հանձնաժողովը հայտնել է, որ մարտի 12-ին Բաշար Ալ-Ասադի կողմնակիցները Հոմսում սպանել են առնվազն 70 մարդ: Գրեթե 45 կանայք եւ երեխաներ զոհ են դարձել միայն Քարմ Ալ-Զայթուն թաղամասում, եւս 25 մարդ  սպանվել է քաղաքի մյուս մասերում: Սիրիական “SANA” պետական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ մարդիկ “ահաբեկչական խմբերի” զոհ են դարձել: Միաժամանակ շարունակվում է […]

Սպանել է աներորդուն

Մարտի 9-ին, ժամը 22.50-ին, “Էրեբունի” բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ներքին Չարբախի 1-ին փողոցից դեպի Արարատի մարզի Նորաբաց գյուղ տանող ճանապարհին գտնվող խորտկարանից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Վարդան Վարդանյանը և 1988 թ. ծնված Դավիթ Բաղդասարյանը: Ժամը 23.45-ին Վարդան Վարդանյանը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է: Դեպքի վայրի […]

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն հայտնի կդառնա օգոստոսի վերջին

Կոնգրեսական Ռոն Փոլը հաղթանակ է գրանցել Վիրջինյան կղզիներում անցկացրած հանրապետական կուսակցության մրցապայքարում` իր օգտին գրանցած ձայներով, իսկ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին ապահովել է հանրապետական կուսակցության ապագա համագումարի պատվիրակների մեծ թվով ձայները, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Ինչպես նշում են ամերկյան ԶԼՄ-ները,  քվեարկության  նման անսպասելի արդյունքները Վիրջինյան կղզիներում պայմանավորված են այս տարածքի անսովոր ընտրական համակարգով: Համագումարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի