11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

Աբխազիայի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներից երկուսը հայ են

Մարտի 10-ին Աբխազիայում կայացած Ազգային ժողովի ընտրություններին 35 ընտրական շրջաններից միայն  13-ում են պատգամավորները հավաքել ընտրողների ձայների 50 տոկոսից  ավելին: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, ընտրություններն ընթացել են բոլոր ընտրատեղամասերում, սակայն առաջին փուլը հաղթահարելու համար միայն  13 թեկնածու է հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, որոնցից երկուսը հայ են: Վաղարշակ Քոսյանը` 12-րդ տեղամասից, հավաքել է 1029  ձայն, իսկ Ռոբերտ Յալյանը` 22-րդ […]

Տեղումներ են սպասվում

Հանրապետությունում մարտի 12-ին ամենուրեք հնարավոր են տեղումներ, հովիտներում` թաց ձյուն: Օդի ջերմաստիճանը շաբաթվա առաջին կեսին մի փոքր կբարձրանա: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, ուշադրություն, առանձին վայրերում, լեռներում, լեռնանցքներում հնարավոր է բուք եւ ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց: Երեւանում այսօր  հնարավոր է թաց ձյուն: Հնարավոր է քամի 7-10մ/վ: Գիշերը կլինի -3-5, ցերեկը +3+5, երեկոյան […]

Մեկնարկել է առաջադրման գործընթացը

Մարտի 12-ից սկսվել է   խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ու դաշինքների համամասնական, ինչպես նաեւ 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով թեկնածուների  առաջադրման գործընթացը: Թեկնածուները մինչեւ մարտի 22-ը կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ, որից հետո նրանք կգրանցվեն, իսկ ապրիլի 8-ից կսկսվի քարոզարշավը:

Կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Մարտի 12-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ  առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Վերին գետաշեն-Մադինա, Ախպրաձոր, Արագածոտնի մարզում` Ջրամբար, Արագած, Սարալանջ, Նիգավան, Ծաղկաշեն, Վարդաբլուր, Ձորագլուխ, Երնջատափ, Բերքառատ, Սիփան, Ավշեն, Լեռնապար, Միջնատուն, Շենկան եւ Ճարճակիս գյուղերի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ […]

Սարկոզին սպառնացել է դուրս գալ Շենգենյան գոտուց

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր կողմնակիցների հետ զրույցի ընթացքում կոչ է արել վերանայել Շենգենյան համաձայնությունը` սպառնալով  հակառակ դեպքում դուրս գալ Շենգենյան գոտուց: Գործող նախագահի օգտին ցույցի ուղիղ եթերն ապահովել է  “Le Figaro” թերթի կայքը: Սարկոզին կարծում է, որ Շենգենյան գոտին պետք է կառավարություն ունենա, անհրաժեշտ են գործիքներ ճգնաժամի դեմ պայքարելու համար: Նրա կարծիքով` անհրաժեշտ է, որպեսզի Շենգենյան […]

ՀՀԿ-ն ունի նոր փոխնախագահներ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ  նորընտիր խորհդրի նիստը, որտեղ ընտրվեցին ՀՀԿ փոխնախագահներ: Նախկին 3 փոխնախագահի փոխարեն ՀՀԿ նախագահը այսուհետ կունենա 5 տեղակալ: ՀՀԿ-ի նոր փոխնախագահներն են` Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Գալուստ Սահակյանը եւ փոխնախագահ-միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ մարտի 10-ին տեղի ունեցած ՀՀԿ 13-րդ համագումարի որոշմամբ ընդլայնվեց ՀՀԿ խոչհրդի կազմը` դառնալով 19 անդամ, […]

Լոռեցիները նոր ռեկորդներ են սահմանում/վիդեո/

ՀՀ արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման հանձնաժողովը, երեկ  միանգամից 3 ռեկորդ գրանցեց Վանաձորում: 23-ամյա Նարեկ Հակոբյանը բանակից զորացրվելուն պես սկսել է մարզվել: Չորս  ամիս է, ինչ փորձում է ուժերը տարբեր ձեւերում՝ պտտաձող, զուգափայտ, ծանրաձող: Հանձնաժողովի դատին ներկայացրած երկու վարժություններից` 1 րոպեում 43 անգամ աջ ոտքի վրա կքանստեց`   ձեռքերն ափերով ներս, եւ մեջքին` 35 կգ 850 […]

Սամվել Ալեքսանյանը կբաժանվի՞ կնոջից … /վիդեո/

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն  այսօր ՀՀԿ 13-րդ  համագումարում լրագրողներին ասաց, որ  մամուլից է իմացել, թե լրագրող Գոհար Վեզիրյանը մտադիր է առաջադրվել իր ընտրատարածքում: “Թող գան առաջադրվեն, ես ոչ մեկից էլ չեմ վախենում”,- նշեց պատգամավորը: Այն հարցին, թե հնարավո՞ր է ինքը փող բաժանի եւ ընտրվի, ասաց. “Ինձ փող որտեղի՞ց”: Տեսնելով, որ լրագրողները շատ հարցեր են ուղղում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի