08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սարկոզին սպառնացել է դուրս գալ Շենգենյան գոտուց

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր կողմնակիցների հետ զրույցի ընթացքում կոչ է արել վերանայել Շենգենյան համաձայնությունը` սպառնալով  հակառակ դեպքում դուրս գալ Շենգենյան գոտուց: Գործող նախագահի օգտին ցույցի ուղիղ եթերն ապահովել է  “Le Figaro” թերթի կայքը:

Սարկոզին կարծում է, որ Շենգենյան գոտին պետք է կառավարություն ունենա, անհրաժեշտ են գործիքներ ճգնաժամի դեմ պայքարելու համար: Նրա կարծիքով` անհրաժեշտ է, որպեսզի Շենգենյան գոտու անդամ-երկրները կարողանան ‘դուրս անել” այն անդամներին, որոնք կսխալվեն: Այս կերպ Սարկոզին փորձում է պաշտպանել Եվրոպան անօրինական գաղթականներից:

Եթե Ֆրանսիայի` փոփոխություններ ներմուծելու առաջարկը չիրագործվի տասներկու ամսվա ընթացքում, Ֆրանսիան դուրս կգա Շենգենյան գոտուց:

Սարկոզիի օգտին ցույցը տեղի է ունեցել Փարիզի Վիլպենտե արվարձանում: Գործող նախագահին եկել է աջակցելու գրեթե  50 հազար մարդ:

Իր ելույթի ընթացքում, որը գրեթե մեկ ժամ է տեւացել, Սարկոզին խոսել է միգրացիայի խնդիրներից, տնտեսական ճգնաժամի հետեւանքներից, ինչպես նաեւ առաջարկել է ստեղծել պաղեստինյան հանրապետություն եւ պահպանել ատոմային էներգետիկան: Սարկոզիի ելույթն ավարտվել է “կեցցե Ֆրանսիան, կեցցե հանրապետությունը” լոզունգներով եւ երկրի հիմնով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ