23 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լոռեցիները նոր ռեկորդներ են սահմանում/վիդեո/

ՀՀ արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման հանձնաժողովը, երեկ  միանգամից 3 ռեկորդ գրանցեց Վանաձորում:

23-ամյա Նարեկ Հակոբյանը բանակից զորացրվելուն պես սկսել է մարզվել: Չորս  ամիս է, ինչ փորձում է ուժերը տարբեր ձեւերում՝ պտտաձող, զուգափայտ, ծանրաձող:

Հանձնաժողովի դատին ներկայացրած երկու վարժություններից` 1 րոպեում 43 անգամ աջ ոտքի վրա կքանստեց`   ձեռքերն ափերով ներս, եւ մեջքին` 35 կգ 850 գ ծանրությամբ 35 վայրկյանում 19 անգամ կատարեց սեղմում վարժությունը:

“ Դյուցազնագրքում” գրանցվելու հաջորդ հավակնորդները Կարինե եւ Արտակ Սարգսյաններն  էին: Արտասովոր ունակությունները ժառանգել են հորից`Վրեժից: Վրեժ Սարգսյանի  սահմանած 6 ռեկորդները դյուցազնագրքում արդեն կան: Մարմնի մեջ երկաթյա իրեր մտցնելով ձգում է մեքենաներ, ինքաթիռ, նավ եւ այլն:

Այս անգամ արդեն հանձնաժողովի եւ զարմացած անցորդների աչքերի առջեւ ատամներով “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան ձգեց 16 մ 80 սմ ձգեց որդին Արտակը:

“Օպել վեկտրա “ մակնիշի մեքենան էլ փոքրիկ Կարինեի բաժին էր: Նա էլ սկսել էր 800 կգ-ից: Այս անգամ արդեն 7մ 65 սմ տարածությունը ձգեց գլխի դիմային մասով, 8 մետր էլ քայլեց ճոպանն ամրացնելով հակառակ կողմից: Արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման հանձնաժողովի նախագահը նման ռեկորդների առաջին անգամ էր ականատես լինում Հայաստանում:

Ռեկորդներն արձանագրված են, դրանք հանձնաժողովը կքննարկի եւ կտրամադրի “Դյուցազնագրքում” գրանցվելու վկայականները:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 28-ին, մեկ այլ լոռեցի`ծննդով ալավերդցի 21-ամյա  Ռուբիկ Միքայելյանը “Գրանդ սպորտ” մարզա-առողջարարական համալիրում 3 ժամ 21 րոպեում կատարեց 7500 արտակորում՝ գերազանցելով իր նախորդ ռեկորդը: Հիշեցնենք, որ նրա նախկին ռեկորդը 6500 էր:
http://www.youtube.com/watch?v=oGT0JgQ6Ahc

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ