11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Սամվել Ալեքսանյանը կբաժանվի՞ կնոջից … /վիդեո/

Ռուբեն Հայրապետյան Սամվել Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն  այսօր ՀՀԿ 13-րդ  համագումարում լրագրողներին ասաց, որ  մամուլից է իմացել, թե լրագրող Գոհար Վեզիրյանը մտադիր է առաջադրվել իր ընտրատարածքում: “Թող գան առաջադրվեն, ես ոչ մեկից էլ չեմ վախենում”,- նշեց պատգամավորը:

Այն հարցին, թե հնարավո՞ր է ինքը փող բաժանի եւ ընտրվի, ասաց. “Ինձ փող որտեղի՞ց”: Տեսնելով, որ լրագրողները շատ հարցեր են ուղղում գործընկերոջը, նրան օգնության հասավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: “Ի՞նչ եք ուզում այս մարդուց, բիզնեսներն էլ թողեց, չպրծա՞վ”,-հարցրեց Հայրապետյանը:

“Ուզում են, որ կնգանիցս էլ բաժանվեմ…”,-կատակեց Սամվել Ալեքսանյանը:
http://youtu.be/YNshSCvXhS0

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ