Ջուսը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց …
Կանանց միամսյակին երգչուհի Ջուսը նվերներ ստացել է. “Նվերներ շատ եմ ստացել. օրինակ` իմ լավ ընկեր Գուժը, ով հանդիսանում է իմ նոր “STOP” զուգերգի հեղինակը, որի հետ և երգեցի այս երգը, ինձ նվիրեց շատ գեղեցիկ մի վզնոց, որը ինձ շատ դուր եկավ”:
Մի փոքր բացելով չակերտները՝ Ջուսը շեշտեց. “Ամենաթանկ նվերը դեռ առջևում է… ցանկացած կին լիարժեք է՝ տղամարդու հետ թե առանց նրա, եթե նա ուժեղ կին է, ապա երկու պարագայում էլ լիարժեք է”:
Henaran.am-ի այն հարցմանը, թե որ քաղաքական կուսակցությանն է սատարում, Ջուսը ընդգծեց. ՛՛Ես սատարում եմ այն քաղաքական ուժին, որի իրականացրած աշխատանքները արդիական են և նպաստում են Հայաստանի զարգացմանը, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական դաշտում, երկրում ճիշտ ռազմավարություն է` Առաջ Հայաստան:
Հարցին արդյո՞ք կցանկանար քաղաքականություն մտել, Ջուսը պատասխանեց. “Բնականաբար ոչ, քաղաքականությունը իմը չէ, ես ի ծնե արտիստ եմ և ամեն ինչ անում եմ, որ ճիշտ օգտագործեմ Աստծու կողմից տրված շնորքը”: