11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

Մշակվել է ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը

ՀՀ կառավարությունը մարտի 7-ին կայացած նիստում հավանություն է տվել ՀՀ ռազմական կրթության հայեցակարգին, սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզին եւ ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրին։ ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը մշակել է ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ գլխավոր շտաբի շահագրգիռ ստորաբաժանումների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի պետական համալսարանի, Երեւանի Մ. Հերացու […]

Սոցիալական փաթեթը կխթանի անհատների պարտադիր բժշկական ապահովագրության զարգացմանը. Արա Բաբլոյան

Այս տարվա սկզբից ներդրված սոցիալական փաթեթը, որն իր մեջ ներառում է նաեւ պարտադիր բժշկական ապահովագրություն, կխթանի անհատների բժշկական ապահովագրումը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա խոսքով` այս պահին ապահովագրված է մոտ 20-25 հազ. մարդ: Հիշեցնենք, որ 2012–ի հունվարից ՀՀ-ում ներդրվել […]

Բացվել է Ուիթնի Հյուսթոնի կտակը

Իր ողջ անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ դրամական միջոցները Ուիթնի Հյուսթոնը թողել է 19-ամյա դստերը` Բոբբի Քրիստինային: Երգչուհու կտակը գրված է եղել դեռեւս 1993-ի փետրվարի 3-ին: Հյուսթոնի դուստրն այդ ժամանակ նույնիսկ ծնված չի եղել, նա ծնվել է դրանից 1 ամիս հետո: Այժմ Բոբբի Քրիստինայի տրամադրության տակ են գտնվում ոչ միայն Հյուսթոնի դրամական միջոցները  բանկային […]

Բեքհեմները որդուն են նվիրել ռեփեր Աշերին

Բրուքլին Բեքհեմը վաղուց ռեփ երաժշտություն է լսում: Նրա սիրելի ռեփ երաժիշտն է Աշերը, որը վերջերս նաեւ որպես պրոդյուսեր է հանդես գալիս: Բեքհեմ ամուսինները անձամբ զանգահարել են ռեփերին եւ խնդրել նրան շնորհավորել իրենց որդուն ծննդյան օրը: Ծննդյան օրը տղան նվերներն է դասավորելիս եղել, երբ նրան է մոտեցել հայրը եւ, փոխանցելով խոսափողը, ասել է, որ նրան ցանկանում […]

Սարկոզին ստիպված է եղել ներողություն խնդրել

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի 15-ամյա որդի Լուի Սարկոզին լոլիկներ եւ բիլիարդի գնդակներ է նետել Ելիսեյան պալատի մոտ հսկող ոստիկանության աշխատակցուհուն: Այս դեպքը հայտնի է դարձել սկանդալայինշ միջադեպի հետաքննության ժամանակ, տեղեկացնում է “Euromag”-ը: Անսովոր “գրոհից” հետո կին-ոստիկանը հայտնել է այդ մասին նախագահական նստավայրը հսկող ոստիկաններին: Պարզվել է` այդ կերպ նախագահի որդին եւ նրա ընկերը պարզապես զվարճացել […]

Առաջարկում են հրաժարվել շներին մորթելուց

Թափառող կենդանիների զանգվածային սպանդը հանգեցնում է մյուսների ագրեսիվությանը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Փրկենք կենդանիներին’’ հասարակական կազմակերության նախագահ Նունե Մեհրաբյանը: Նրա խոսքով` գումարները, որոնք դուրս են գրվում կենդանիների ստերջացման անվան տակ, պարզապես փոշիացվում են: ‘’Մենք չենք ապրում ջունգլիներում, որտեղ մասայական սպանդ լինի: Այդ կերպ սպանելով կենդանիներին, հանգում ենք մի փաստի, որ մյուսներն ագրեսիվանում […]

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Մարտի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ ամիս կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ՀԱՊԿ օրակարգային հարցեր:    

Հայտնաբերվել է լիբերալիզմի եւ ազատ մտածողության գենը

Ամերիկյան Իլլինոյս քաղաքի Հյուսիսարեւմտյան համալսարանի մասնագետները հայտնաբերել են լիբերալիզմի եւ ազատ մտածողության գենը: Հետազոտության արդյունքում նրանք հայտնաբերել են հատուկ գեն, որը ապահովում է սերոտոնինի ակտիվությունը: Դա այն քիմիական նյութն է, որը գլխուղեղում իրականացնում է էլեկտրական իմպուլսների հաղորդումը: Հենց սերոտոնինն է, որն ազդում է մարդկանց էմոցիաների եւ տրամադրության վրա: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ տվյալ գենը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի