01 Մարտի, Saturday, 2025
KFC

Հարյուրավոր մերկ հեծանվորդներ ակցիա են կազմակերպել Պերուում /վիդեո/

Մի քանի հարյուր մերկ հեծանվորդներ 11 կմ ճանապարհ են անցել հեծանիվներով Պերուի մայրաքաղաք Լիմայում:

Այս ակցիայով մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել վարորդների եւ երկրի կառավարության դեմ, որոնք չեն աջակցում հեծանվային սպորտին: Հեծանվորդները` մերկ կամ ներքնազգեստով, մարմնի վրա` “ես սիրում եմ կյանքը” եւ “հարգիր իմ հեծանիվը” գրառումներով, խորհրդանշել են այս սպորտով զբաղվող մարդկանց “փխրունությունը”: Ակցիայի մասնակիցներից ոմանք էլ համազգեստներով են եղել, նրանց շարքերում երեւացել են Բեթմենը եւ Սարդ-մարդը:

Քաղաքային հեծանվորդների ասոցացիայի ղեկավար եւ ակցիայի կազմակերպիչ Օկտավիո Սեգարան նշել է. “Վարորդները կարծում են, որ մեր հագին պողպատից հագուստ է եւ մեզ վրա են “նետում” իրենց մեքենաները` դրանով վթարներ առաջացնելով, իսկ հետո էլ օգնություն չեն ցուցաբերում”:

Նման ակցիա Պերուում անցկացվում է 7-րդ անգամ: Մասնակիցների թիվը 200-ից ավելի է եղել: Բացի Պերուի մայրաքաղաքից, նման ակցիաներ անցկացվել են նաեւ աշխարհի այլ քաղաքներում: Հեծանվորդները ցանկանում են ապացուցել, որ այս տրանսպորտային միջոցը ավելի տնտեսող է, գործնական եւ օգտակար է առողջության համար: Առաջին անգամ նման ակցիաներ կազմակերպվել են Կանադայում եւ Իսպանիայում 2004-ին:

http://youtu.be/55pCaXAI4Qk

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ