23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պոռնոաստղի արտառոց պայքարը /ֆոտո/

պոռնոաստղ 2ֆոտոԻտալիայի տնտեսական եւ քաղաքական ճգնաժամը լրջորեն ազդել է քաղաքացիների` չինովնիկների հանդեպ վստահության վրա: Այժմ իշխանությունը “վտանգված” է անցնել նրանց ձեռքը, ովքեր, առաջին հայացքից, քաղաքականության հետ որեւէ կապ չունեն: Մունիցիպալ ընտրությունների մասնակից թեկնածուների շարքում են հայտնվել նույնիսկ թոշակի անցած պոռնոաստղերը:

Բացի հայտնի պոռնոաստղեր Չիչոլինայից եւ Միլլի Դաբրաչոյից, որոնք պայքարում են Մոնցե եւ Տորրե-դել-Գրեկո քաղաքների քաղաքապետերի պաշտոնի համար, քաղաքականության մեջ իրենց բախտն են ցանկանում փորձել նաեւ Լուանա Բորջիան եւ Ամանդա Ֆոքսը: 2 դերասանուհիներն էլ պայքարելու են Տարանտոյի քաղաքապետի պաշտոնի համար:

47-ամյա Դաբրաչոն քիչ փորձ ունի այս ասպարեզում: 2008-ի խորհրդարանական ընտրություններին նա առաջադրվել է որպես թեկնածու Սոցիալիստական կուսակցության կողմից, սակայն պարտություն է գրանցել: 60-ամյա Չիչոլինան էլ ավելի փորձառու է: Դեռեւս 1979-ին, պոռնոֆիլմերում նկարահանվելուն զուգընթաց, նա զբաղվել է քաղաքականությամբ իտալական “Կանաչների” կուսակցության շարքերում: Ավելի ուշ նա “Ռադիկալ” կուսակցություն է տեղափոխվել, որտեղից էլ 1987-ին` խորհրդարան: 1991-ին նա նույնիսկ իր սեփական քաղաքական կուսակցությունն է հիմնադրել` “Սիրո կուսակցությունը”: Նա 12 օրինագիծ է առաջարկել, որոնցից ոչ մեկը չի անցել: Դրանց մեծ մասը նախատեսել են մարդկանց ամբողջությամբ սեքսուալ ազատություն տալ: Չիչոլինան նաեւ հանդես է եկել բանտերում ազատ հարաբերություններ ունենալու եւ “սիրո հյուրանոցներ” բացելու առաջարկով: Դերասանուհին նաեւ հայտնի է խաղաղության համար պայքարով. տարբեր ժամանակներում նա առաջարկել է Յասեր Արաֆաթին, Սադամ Հուսեյնին, Ուսամա բեն Լադենին իր հետ սեքսով զբաղվել` պատերազմից հրաժարվելու փոխարեն:

44-ամյա Բորջիան, որը Հռոմի 2 պապերի հետ նույն ազգանունն ունի, բացի քաղաքական օղակներից կապեր ունի նաեւ կրոնական շրջանակներում: 26-ամյա Ֆոքսի մասնակցությունն ընտրություններին, վերլուծաբանների կարծիքով, ավելի շատ ինքնագովազդ է:

Իտալիան միակ երկիրը չէ, որտեղ պոռնոաստղերը փորձում են իրենց քաղաքականության մեջ: Նման երեւույթ գրանցվել է նաեւ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում: Հատկապես զարմանալի կարիերայով աչքի է ընկել ամերիկուհի Սամմի Սփեյդսը, ով 2006-ին այն ժամանակ դեռեւս սենատոր Հիլլարի Քլինթոնի գրասենյակում փորձաշրջան անցնելուց հետո տեղափոխվել է պոռնոինդուստրիա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ