14 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

6 կուսակցություն է անցնելու խորհրդարան. Ադիբեկյանը համոզված է

Ընտրությունները կանցնեն սոցիալ-տնտեսական կարգախոսներով, եւ այն կուսակցությունը, որը կտա ավելի համոզիչ խոստումներ, որ երկրի տնտեսական վիճակը կբարելավվի, նա էլ բարձր ձայներ կհավաքի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Սոցիոմետր’’ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով` այդ առումով ԲՀԿ-ն ավելի շատ շանսեր ունի ընտրազանգվածը մեծացնելու, քանի որ զուտ տնտեսական խնդիրներ է առաջ քաշում: Ըստ սոցիոլոգի, “Հանրապետական” կուսակցությունը բոլոր խնդիրներին համաչափ է մոտենում, սակայն ավելի շատ պետականամետ գաղափարներն  են գերակայում, իսկ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն մասնակի խնդիրներ են առաջ քաշում:

ՀԱԿ-ն ուզում է հանդես գալ որպես ունիվերսալ ծայրահեղ ընդդիմություն, որը փորձում է բոլոր խնդիրներին լուծումներ տալ, սակայն  այլ հարց է, թե որքանով ընտրողները կհավատան ՀԱԿ-ի տված խոստումներին: Այն հարցին, կարող է արդյոք մինչ ընտրությունները ՀԱԿ-ը դառնալ ‘’ծանր քաշային’’ խաղացող, Ա.Ադիբեկյանը պատասխանեց, որ կա 4 ցուցանիշ, որոնցով չափվում է քաղաքական ուժի պոտենցիալը` մարդկային, ֆինանսական, կազմակերպչական եւ ԶԼՄ-ների հանդեպ վերահսկողության, եւ ըստ այս ցուցանիշների վերլուծության, ՀԱԿ-ը չի կարող դառնալ խոշոր խաղացող:

Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` քաղաքական դաշտի ուժեղ խաղացողներն են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, որից հետո գալիս են ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը եւ ‘’Ժառանգությունը’’: Նրա համոզմամբ` խորհրդարան կարող են անցնել 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ  ‘’Ժառանգությունը’’:

‘’Եթե 100 մարդուց 3-ն ընտրեն ՕԵԿ, ապա ՕԵԿ-ը կանցնի խորհրդարան, նույնն էլ վերաբերում է “Ժառանգությանը”: ՀԱԿ-ը մինչեւ 10 տոկոս կհավաքի: 100 տոկոսանոց կայուն էլեկտորատ ունեն ” “Հանրապետականը”, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ “Ժառանգությունը’’,- նշեց Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ փոքր կուսակցությունների համար ստեղծվելու է խաղից դուրս վիճակ:

‘’Ինձ զարմացնում է ‘’Ազատ դեմոկրատներ’’-ի ինքնավստահ հայտարարությունները, որ շատ ընտրողներ ունեն: Դե գնացեք Վերին Կաթնաղբյուր գյուղ ու հարցրեք` ովքեր են “Ազատ դեմոկրատները”, տեսեք` ինչ կասեն’’,- եզրափակեց Ա.Ադիբեկյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ