09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2023

«Նիկոլ, հեռացի՛ր»․ Գյումրիում բողոքի ակցիան գլխավորում են մտավորականները

Մի խումբ գյումրեցիներ հավաքվել են, իրազեկման երթ են իրականացնում, հրավիրում են բոլորին՝ միանալու իրենց, հայտնում է «Հրապարակ»-ը։ Հավաքվածներն ասել են, որ հիմնական օրախնդիրը Արցախն է, արցախահայությունը, այնտեղ տիրող օրհասական վիճակը։ Ուշագրավ է, որ բողոքի ակցիան գլխավորում են գյումրեցի մտավորականները, դասախոսներն ու մանկավարժները: Նախ Վարդանանց հրապարակում են ելույթներ ունեցել, որին հաջորդել է քայլերթը քաղաքի փողոցներով: Ակցիայի […]

Մի՛ լռեք, լռելն այսօր ոճրագործություն է, դուրս եկեք փողոց. Հարությունյան

Կարելի է Աշոտյանին սիրել, կամ չսիել, նրա տեսակետների հետ համաձայնել, կամ՝ ոչ, բայց նա անմեղ է, նա կալանավորված է նրա համար, որ ասում է այնպիսի բաներ, որոնք ոմանց դուրս չեն գալիս, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ կալանավորված լինելով էլ Աշոտյանը շարունակում է իր պայքարը ազգակործան պատուհասների դեմ. «Մենք ապրում […]

Պայմանները ծանր են օդանավակայանում գիշերող երեխաների, օգնության կարիք ունեցող տարեցների համար. ինչ իրավիճակ է այս պահին ԼՂ-ում

Ասկերան քաղաքի հարակից համայնքներից տարհանված բնակիչների մի մասն արդեն մի քանի օր է՝ լուսացնում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, մի մասն էլ՝ առավել ապահով բնակավայրերում բնակվող բարեկամների տներում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։ «Ասկերանում երեկ եմ եղել, հոսանքի բացակայության պատճառով գյուղ եմ եկել։ Քաղաքում գիշերողներ եղել են։ Հիմա […]

Հայաստանում կյանքը պետք է շարունակվի. ՔՊ խմբակցության ղեկավար

Հայաստանում կյանքը պետք է շարունակվի, տնտեսությունը պետք է աճի, այս մասին հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Հայաստանի ինքնիշխանությունը կազմալուծել ձգտող արտաքին և ներքին ուժերը իրենց առջև դրել են հետևյալ պլանը` Ամենուրեք տարածել տագնապ Խուճապ Ապատեղեկատվություն Ստեղծել քաոս Հետո քաոսը վերածել անիշխանության, զավթել իշխանությունը, Հայաստանը դարձնել կիսանկախ միավոր ու վերջ տալ պետականությանը»,- […]

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը։ Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է ընդունել իր մահն այս հողի վրա բոլոր այն քաղաքացիների հետ միասին, ովքեր կմնան այստեղ և մինչև վերջ կպայքարեն հնամենի Արցախի համար։ Վարդանյանը նաև «ցինիզմ» է անվանել Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունները։ Նա Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի իշխանությունների հետ դավաճանության մեջ։ Նա Արցախի հարցում Ռուսաստանի քաղաքականությունը […]

Երեկվա ընթացքում հնարավոր է եղել անհայտ համարվող շուրջ 7-8 տասնյակ արցախցիների հետ կապի հաստատումն ու շրջափակումից դուրս բերումը. Աբրահամյան

Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրներից է` զոհված մեր հերոսների մարմինը ռազմադաշտից դուրս բերելն է, ինչպես նաև` վիրավոր, անհետ կորած և գերեվարված (հավանական) զինծառայողների հետ կապի դուրս գալն ու անվտանգ վայր դուրս բերելը, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Երեկվա ընթացքում հնարավոր է եղել շուրջ 7-8 տասնյակ` մինչև այս պահը անհայտ համարվող արցախցիների […]

Որոշվել է հետաձգել Մյուռոնօրհնեքը. Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով է պայմանավորված

Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց հոկտեմբերի 1-ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։ Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։ Որոշվեց նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի օր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի