08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 22, 2023

Մեր քույրերը, եղբայրները ցեղասպանության եզրին են, հայ մարդը չի կարող անտարբեր լինել, եկեք, միացեք պայքարին․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ կոչ արեց միանալ հանուն Արցախի ու Հայաստանի համար պայքարին։ «Արցախը ցեղասպանության է ենթարկվում, մեր քույրերն ու եղբայրները ողբերգության և աղետի մեջ են։ Հայաստանում և աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ մարդը չի կարող անտարբեր լինել, չի կարող իր առօրյայով ապրել։ Մեր քույրերը, եղբայրները […]

Արցախի բանակը հանձնում է զենքերը և լքում դիրքերը

Ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների՝ սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից զենքի և զինամթերքի հանձնումը՝ ռուս զինծառայողների հսկողության ներքո։ Խաղաղապահ ուժերի Peacekeeper տելեգրամ-ալիքի փոխանցմամբ՝ Ղարաբաղի զինված կազմավորումները լքում են իրենց դիրքերը՝ համաձայն Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների։ Մինչ օրս հանձնվել է ավելի քան 800 […]

«Նիկոլ, հեռացի՛ր»․ Գյումրիում բողոքի ակցիան գլխավորում են մտավորականները

Մի խումբ գյումրեցիներ հավաքվել են, իրազեկման երթ են իրականացնում, հրավիրում են բոլորին՝ միանալու իրենց, հայտնում է «Հրապարակ»-ը։ Հավաքվածներն ասել են, որ հիմնական օրախնդիրը Արցախն է, արցախահայությունը, այնտեղ տիրող օրհասական վիճակը։ Ուշագրավ է, որ բողոքի ակցիան գլխավորում են գյումրեցի մտավորականները, դասախոսներն ու մանկավարժները: Նախ Վարդանանց հրապարակում են ելույթներ ունեցել, որին հաջորդել է քայլերթը քաղաքի փողոցներով: Ակցիայի […]

Մի՛ լռեք, լռելն այսօր ոճրագործություն է, դուրս եկեք փողոց. Հարությունյան

Կարելի է Աշոտյանին սիրել, կամ չսիել, նրա տեսակետների հետ համաձայնել, կամ՝ ոչ, բայց նա անմեղ է, նա կալանավորված է նրա համար, որ ասում է այնպիսի բաներ, որոնք ոմանց դուրս չեն գալիս, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ կալանավորված լինելով էլ Աշոտյանը շարունակում է իր պայքարը ազգակործան պատուհասների դեմ. «Մենք ապրում […]

Պայմանները ծանր են օդանավակայանում գիշերող երեխաների, օգնության կարիք ունեցող տարեցների համար. ինչ իրավիճակ է այս պահին ԼՂ-ում

Ասկերան քաղաքի հարակից համայնքներից տարհանված բնակիչների մի մասն արդեն մի քանի օր է՝ լուսացնում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, մի մասն էլ՝ առավել ապահով բնակավայրերում բնակվող բարեկամների տներում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։ «Ասկերանում երեկ եմ եղել, հոսանքի բացակայության պատճառով գյուղ եմ եկել։ Քաղաքում գիշերողներ եղել են։ Հիմա […]

Հայաստանում կյանքը պետք է շարունակվի. ՔՊ խմբակցության ղեկավար

Հայաստանում կյանքը պետք է շարունակվի, տնտեսությունը պետք է աճի, այս մասին հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Հայաստանի ինքնիշխանությունը կազմալուծել ձգտող արտաքին և ներքին ուժերը իրենց առջև դրել են հետևյալ պլանը` Ամենուրեք տարածել տագնապ Խուճապ Ապատեղեկատվություն Ստեղծել քաոս Հետո քաոսը վերածել անիշխանության, զավթել իշխանությունը, Հայաստանը դարձնել կիսանկախ միավոր ու վերջ տալ պետականությանը»,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի