ՀՀ պատրաստ է հնարավորինս շուտ ավարտել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքներն ու այն ստորագրել․ ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել․ «ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության առնչությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը։ Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը և լրատվամիջոցներն իրենք են հրապարակել Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտակայքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքեր կուտակելու մասին վկայող տեղեկություններ, […]