10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2023

Արցախում ռուս խաղաղապահներ են զոհվել

Լեռնային Ղարաբաղում, դիտակետից վերադառնալիս, ռուս խաղաղապահների ավտոմեքենան գնդակոծության է ենթարկվել։ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գնդակոծության հեևանքով զոհվել են մեքենայում գտնվող ռուս զինվորները։ Տեղում աշխատում են ռուս և ադրբեջանցի քննիչներ։

«ԼՂ-ում տեղի ունեցողի պատճառները պետք է փնտրել ավելի վաղ կայացված որոշումներում»․ ՌԴ Պետդումայի խոսնակը՝ Փաշինյանի կողմից Արցախն «Ադրբեջանի տարածք» ճանաչելու մասին

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի պատճառները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նախկինում ընդունված որոշումները, մասնավորապես՝ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ Ադրբեջանի մաս է ճանաչել, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի պատճառները ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ավելի վաղ ընդունված որոշումները։ Եթե մի խոսքով ասենք՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել […]

«Ղարաբաղի հայկական ծագման բնակչության վերաինտեգրման ծրագիրը պատրաստ է»․ Ալիևի օգնական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Ղարաբաղի հայկական ծագմամբ բնակիչների» սոցիալ-տնտեսական «ինտեգրացիան» Ադրբեջանի ներքին գործն է։ «Ղարաբաղի հայկական ծագման բնակչության սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագիրը համապատասխան կառույցների կողմից արդեն պատրաստվել է»,- հայտարարել է Ալիևի օգնականը։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հայկական կողմի հետ բանակցություններ նախատեսված չեն․ Բայրամով

Ադրբեջանն առայժմ չի չի նախատեսում բանակցություններ անցկացնել հայկական պատվիրակության հետ՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի շրջանակներում, «Ռիա Նովոստի»-ին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Բանակցություններ այս պահին նախատեսված չեն»,- ասել է Բայրամովը։ Բայրամովը հավելել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ էլ հանդիպում ՄԱԿ-ում առայժմ նախատեսված չէ։ Ադրբեջանի ԱԳ նախարարը «Ռիա Նովոստի»-ին հաստատել է՝ մասնակցելու […]

Արցախյան ողբերգության մեջ մեծ դեր խաղաց ուղղորդվող մի զանգված. Վահե Հովհաննիսյան

Երբ մի ողջ ազգ հանձնվում է մի հոգու քմահաճույքին՝ զոհելով իր ունեցած ամենաթանկը, էդտեղ արդեն կարելի է զոհ չգնալ քաղաքավարությանը և իրերը կոչել իրենց անուններով։ Արցախյան ողբերգության մեջ մեծ դեր խաղաց ուղղորդվող մի զանգված, որը Նիկոլը հմտորեն օգտագործեց իր ծրագրերն իրականացնելու փուլում, և որն էնտուզիազմով ստանձնեց այդ անշնորհակալ դերը․ 1. Նույն զանգվածը բորենիական էնտուզիազմով ողջունում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի