21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2023

Ղարաբաղի պատկանելության հարցը որոշված է Հայաստանի որոշմամբ. Պեսկով

Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցն այժմ լուծված է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այն լուծվել և կարգավորվել է Ղարաբաղի պատկանելությունը ճանաչելու Հայաստանի որոշմամբ։ Կարելի է ասել, որ էական առաջընթաց է գրանցվել», – ասել է նա լրագրողներին։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները որոշված չեն։ «Շատ տեխնիկական խնդիրներ են մնացել։ Բայց դրա […]

Ադրբեջանական կողմը մանրամասներ է հաղորդել Եվլախում Բաքու- Ստեփանակերտ հանդիպումից

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը մանրամասներ է հաղորդել Եվլախում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպման արդյունքներից։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ամիրբեկովը նշել է, որ դժվար է ակնկալել երկու կողմերի միջև բոլոր խնդիրների լուծումը մեկ հանդիպման ընթացքում։ «Կարծում եմ, որ Եվլախում այսօրվա բանակցությունները առաջինն են բազմաթիվ հանդիպումներից։ Պետք չէ ակնկալել, որ […]

Ողբերգության մասշտաբները անպատկերացնելի են. միակ բանը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տարհանումն է. Էդիկ Բաղդասարյան

Ամեն ուշացրած ժամ փրկության դռները փակելու է, այս մասին գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ «Այս վիճակում միակ բանը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տարհանումն է: Ու քանի որ Հայաստանը վաղուց գործընթացների վրա ազդելու որեւէ լծակ չունի, ինձ թվում է՝ միակ կառույցն այս փուլում ՄԱԿ-ն է, որին այժմ պաշտոնապես պիտի դիմի Հայաստանի կառավարությունը: […]

«Ոչ մի «վերջին էջ էլ թերթված» չէ, նույնիսկ եթե թշնամին Սարդարապատում կանգնած լինի». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի 2 տարբեր հատվածներից լուրեր ունեմ, որ մերոնք դիրքերը թեպետ կորուստներով, թեպետ դժվարությամբ, բայց պահում են, խուճապ չկա։ Հատուկ չեմ գրում, թե որ հատվածներն են։ Չեմ կարող 100% երաշխավորել ինֆորմացիայի ճշմարտությունը (քանի որ իրավիճակը տեղում կարող է նաև կտրուկ փոխվել, մինչև գրում եմ)։ Բայց երեկվանից շրջանառվող լուրերը, թե […]

Քաղաքացիները փողոցներ են փակել

Այս պահին քաղաքացիրները փակել են Հանրապետության հրապարակ – Տիգրան Մեծ խաչմերուկը, Նալբանդյանը փողոցը։ Նրանց պահանջն է համախմբվել և խնդիրներին լուծում գբտնել։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, որ այսօր ժամը 18։00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է հանրահավաք

Ալիևը Պուտինից ներողություն է խնդրել և ցավակցել. Կրեմլ

ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինը հեռախոսով խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլը: Ադրբեջանի նախագահը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ: Ալիևը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին

Եվլախում ավարտվել են Արցախ-Ադրբեջան բանակցությունները

Եվլախում ավարտվել են Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Նշվում է, որ բանակցություններում քննարկվել է արցախահայերի վերաինտեգրման հարցը։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Հիշեցնենք՝ արցախյան կողմից բանակցությունների մեկնել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արեգ Ավագյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ադրբեջանական կողմին […]

Ադրբեջանը օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել

Ադրբեջանը օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել, այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը երեկ 13։00-ից, այլև արդեն քանի ժամ է՝ կրակում և շարժվում են տարբեր ուղղություններով ու այսօր էլ շարունակում են բռնությունները։ Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, սպանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի