21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 1, 2023

Իշխանությունը քարոզչական հեքիաթներ հորինելու-տարածելու, Արցախի շուրջ նոր ինտրիգներ հրահելու փոխարեն պետք է մտածի պաշտպանության և էֆեկտիվ մարտ վարելու մասին»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սոթքում մարտական գործողություններն այս պահին դադարել են, սակայն լարվածությունը պահպանվում է ու ամեն պահի կարող է նոր սադրանք կամ գործողություն լինել: Դժվար է ասել, թե Ադրբեջանի մտքին այս պահին ինչ կա ու հաջորդ հարվածը երբ և ուր կհասցնի, համենայդեպս տարածաշրջանային լարվածությունն անընդհատ իրեն զգացնել է տալու: Իշխանությունը քարոզչական […]

Ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշոր տրամաչափի զենքեր կիրառելը կրում է նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ. ՀՀ ՄԻՊ

Պաշտպանի հայտարարությունը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Այսօր՝ սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից, Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ բնակավայրերի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են ագրեսիվ գործողություններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են նաև ԱԹՍ և ականանետ, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ […]

Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման հետ: Հայտարարությունում ասվում է. «ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման գործում: Նրա ջանքերը վերջին շաբաթների ընթացքում, որոնց աջակցում էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որպես առաջնահերթություն կենտրոնացած էին Ղարաբաղի […]

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր. ՊՆ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո:

«Առկա բարդ ու վտանգավոր զարգացումների հանդիման առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը». Գերագույն Հոգևոր Խորհուրդ

Սեպտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ճանաչողական այցով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին ժամանած Կաթոլիկ Եկեղեցու մի խումբ հոգևորականների՝ գլխավորությամբ Վատիկանի քրիստոնեական միության խրախուսման հանձնախմբի Արևելյան եկեղեցիների բաժնի քարտուղար Հայր Հիակինթոս Դեստիվելի։ Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց վերջիններիս։ Հայոց Հայրապետը […]

Սոթքում ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհված երկու զինծառայողները Արարատի մարզից են

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը տեեկացնում է, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը։ «Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը: Ցավակցում […]

Ամենևին չեմ զարմանա, եթե պարզվի՝ Վարդենիսում թշնամու ագրեսիան իրականացվել է նիկոլի խնդրանքով կամ նիկոլ-ալիև զույգի գծագրած սցենարով. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ամենևին չեմ զարմանա, եթե պարզվի՝ Վարդենիսում թշնամու ագրեսիան իրականացվել է նիկոլի խնդրանքով կամ նիկոլ-ալիև զույգի գծագրած սցենարով։ Բանն այն է, որ Արցախյան զարգացումները հույսի նշույլ են ստեղծել, որ Հայաստանը ծնկած վիճակից ոտքի է կանգնելու։ Իսկ դա հակասում է «ասֆալտ՝ Հայրենիքի դիմաց» ծրագրի կապալառու նիկոլին ու պատվիրատու ալիևին»

Առաջնագծի տարբեր հատվածներում լարվածության բարձր ռիսկ կլինի․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանի և Արցախի շուրջ լարված միջավայրի պայմաններում, առաջնագծի տարբեր հատվածներ շարունակելու են լարվածության բարձր ռիսկայնության պայմաններում լինել, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Հայաստանի սահմաններում տեղի ունեցող իրադարձություններն ուղիղ կապվածություն ունեն Արցախում տիրող իրավիճակի հետ և հակառակը: Եվ անկախ այն հանգամանքից, որ ՀՀ իշխանությունը փորձում է ամեն գնով իրեն օտարել Արցախի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի