21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2023

Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ

Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս հարցում արդեն պարզաբանում ենք խնդրել հայկական կողմից և կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից»,- ասաց նա։

Մենք խորապես հարգում ենք Փաշինյանին, բայց Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ համաձայնել չի կարելի: Ավելի վաղ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական La Repubblica թերթին, որտեղ, մասնավորապես, հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց առաքելությունը ԼՂ-ում, և որ […]

Նույնիսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Արմեն Աշոտյանը շարունակում է իր միջազգային կապերը ծառայեցնել Արցախին ու Հայաստանին. Մամիջանյան

ԵԺԿ քաղաքական ասամբլեայի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արցախի հարցով հատուկ քննարկում: Քննարկման ընթացքում ներկայացրեցի ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ուղերձը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Ներկայացնում եմ դրա մի հատվածի հայերեն թարգմանությունը. «Իմ բանտարկությունը ոչինչ է Արցախում ծավալվող հումանիտար աղետի համեմատ, որտեղ 120.000 […]

Արագ տեմպերով մոտենում ենք վերջնանպատակին՝ Արցախի համար նշանակելով վերջնական կործանում․ Արշավիր Ղարամյան

Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայաստանի դե-ֆակտո վարչապետի փարիսեցիական հայտարարությունները հայ-ռուսական «աննախադեպ» հարաբերությունների մասին իրենց տխրահռչակ ավարտին հասան նշված անձի՝ իտալական «La Reppublica» պարբերականին տրված հարցազրույցով։ Դա իրենց վարած հակառուսական պատերազմի հրետանային նախապատրաստությունն էր, որից հաջորդեց դե-ֆակտո հանրային հեռուստատեսությամբ հակառուսական «հետևակի» գրոհը, իսկ այս ամենի բարձրակետը եղավ մի ինքնակոչ «ՆԱՏՕ-ական պաշտոնյայի» հրապարակավ կոչ […]

Էլ ի՞նչ էր խոստանում, ինչի՞ համար էր մանդատ հայցում Նիկոլ Փաշինյանը․ «Փաստ»

Ինչ լինի-չլինի, ընդունած այս կամ այն որոշումը, այս կամ այն քայլը արդարացնելու կամ հիմնավորելու համար Նիկոլ Փաշինյանն ու նրա քպական իշխանության նկատելի (կուզեք՝ կարկառուն) ներկայացուցիչները ունեն մի՝ թվում է՝ «երկաթբետոնե» փաստարկ. «Ժողովուրդը մեզ մանդատ է տվել»: Նրանք, սովորաբար, լռում են այն մասին, թե «ժողովուրդն» այդ ինչի՞ համար է տվել այդ մանդատը, ի՞նչ անելու կամ ի՞նչ […]

Հինգ հարց, որոնց պատասխանները շատ կարևորն են

Իրավիճակը լարվում է ծայրաստիճան, և կարևոր է ճիշտ պատկերացնել իրականությունը և դրա հիմա վրա ճիշտ շարժվել առաջ։ Կա մի քանի հարց, որոնց պետք է տրվեն ճիշտ պատասխաններ. • Ու՞ր է տանում այս պրոցեսը • Ինչի՞ մասին է այս իշխանությունը • Ինչի՞ մասին պետք է լինի հաջորդ իշխանությունը • Ի՞նչ պետք է անել • Հնարավոր մեծ […]

Տելեգրամ ալիքներն ակնարկում են, թե մոտավորապես ո՞ր ուղղությամբ է թշնամին պատրաստվում հարվածել Հայաստանին… քաղաքագետ

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Ադրբեջանական սոցցանցերը ողողված են ռազմական տեխնիկայի շարասյունների տեղաշարժի ու մոբլիզացիայի մասին տեսանյութերով։ Ալիևի քարոզչամեքենան պնդում է, իբր Փաշինյանը պատերազմ է հայտարարել Ադրբեջանին։ Ռուսական տելեգրամ ալիքներն ակնարկում են, թե մոտավորապես ո՞ր ուղղությամբ է թշնամին պատրաստվում հարվածել Հայաստանին… Իսկ հայկական տեղեկատվական դաշտն ու հանրությունը այս ամենը չի նկատում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի