08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 4, 2023

Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Վահան Կոստանյան

Հայաստանն ունի պատրաստակամություն՝ շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ «Հայաստանը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Ունենք պատրաստակամություն՝ շարունակել այս գործընթացը»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե Գյունտեր Ֆելինգերի կոչը Հայաստանին՝ միանալ ՆԱՏՕ-ին, եղավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է մի օր արթնանանք ու տեսնենք, […]

Հելենի քեռին ծաղիկներով Գորիսի դիահերձարան էր եկել՝ շնորհավորելու նրա 21-ամյակը. Հովսեփյան

Հելենի քեռին ծաղիկներով Գորիսի դիահերձարան էր եկել՝ շնորհավորելու նրա 21-ամյակը։ Ընտանիքը պաշարված Արցախում է, Հելենն այստեղ՝ Գորիսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Տիգրան Հովսեփյանը։ «Արդեն 20 օր է՝ Ադրբեջանը խոչընդոտում է աղջկա մարմինը հայրենի Ճարտար տեղափոխելուն. փաստաթղթերում ադրբեջանական տեղանուններ են պահանջում գրել։ Քեռին պատմում է՝ Հելենն ամեն օր խոսում էր պաշարման մեջ […]

Ինչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն ու խաղաղություն. ՀՀ փոխվարչապետ

Ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։ «Իմ ունեցած տեղեկություններով՝ դեռևս արձագանք չկա վերջին առաջարկի վերաբերյալ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ասաց, թե փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանդիպման վայրի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ «Ընթացքում ինչ-որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայմանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին չունենք»,- […]

Ադրբեջանցիներն ակտիվացրել են թռիչքները իսրայելական ավիաբազա, որը պայթուցիկ սպառազինության «հասցե» է

Ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա վերջին օրերին ակտիվացել են: Սա պետք է գրավի Հայաստանի համապատասխան մարմինների ուշադրությունը, քանզի «Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով արտահանվում է պայթուցիկ ռազմամթերք: Վերջերս, հղում անելով իսրայելական «Haaretz» օրաթերթին, գրել էինք, որ 2016 թվականից մինչեւ 2023 թ. մարտ ադրբեջանական բեռնատարները առնվազն 92 անգամ վայրէջք […]

Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը, հայտնում են ՊԲ-ից։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Էրդողանը Պուտինին իր միջնորդությունը կառաջարկի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում կհայտարարի իր պատրաստակամության մասին՝ միջնորդ դառնալու ուկրաինական կարգավորման հարցում․ գրում է Milliyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է նաև, որ երկու առաջնորդների հանդիպումից առաջ հույս կա, որ Ռուսաստանը կվերադառնա հացահատիկի գործարքին։

Այսօր կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպմանն ամենայն հավանականությամբ կքննարկվի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հարաբերական հանգուցալուծման հարցը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպմանն ամենայն հավանականությամբ կքննարկվի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հարաբերական հանգուցալուծման հարցը: Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո ամբողջությամբ իրեն խցկել է Արցախի հարցով գործընթաց և փորձում է իր ազդեցությունը հնարավորինս մեծացնել, ինչն անկասկած մեր շահերին դեմ է: ՌԴ-ն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է ուկրաինական ճակատի […]

«Դավաճանները հոգեվարքի մեջ են, որովհետև Ազատության հրապարակում հավաքվել էին Արցախի ճակատագրով մտահոգված մարդիկ». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավաճանները երեկվանից հոգեվարքի մեջ են: Այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ Ազատության հրապարակում հավաքվել էին Արցախի ճակատագրով մտահոգված մարդիկ, բայց ավելի շատ հոգեվարքի մեջ են, որովհետև այնտեղ էր նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Սրանք չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Սերժ Սարգսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի