21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Դավաճանները հոգեվարքի մեջ են, որովհետև Ազատության հրապարակում հավաքվել էին Արցախի ճակատագրով մտահոգված մարդիկ». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավաճանները երեկվանից հոգեվարքի մեջ են: Այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ Ազատության հրապարակում հավաքվել էին Արցախի ճակատագրով մտահոգված մարդիկ, բայց ավելի շատ հոգեվարքի մեջ են, որովհետև այնտեղ էր նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սրանք չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Սերժ Սարգսյանը բաց ճակատով դուրս է գալիս փողոց, մասնակցում հանրահավաքի, իսկ դավադիր վարչախումբը իր կառավարիչի հետ միասին թաքնվում են մարդկանցից, վախենում են դուրս գալ փողոց, իրենց շրջապատում են հարյուրավոր ոստիկաններով և թիկնապահներով:

Սուտ ու կեղծիք քարոզողները հրապարակի կիսադատարկ նկար են տարածում այն դեպքում, երբ Ազատության հրապարակը բազմամարդ էր: Չնայած, գուցե այդ ստի միջոցով իրենց հույս են տալիս…

Արցախն ատողները վախենում են Արցախը սիրողներից, Արցախը հանձնողները վախենում են Արցախը պահողներից, Արցախն Ադրբեջան համարողները վախենում են Արցախն ազատագրողներից այնպես, ինչպես չարը վախենում է խաչից:

Այնպես որ, չարիքի իշխանության երեկվա պահվածքը սպասելի էր»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ