04 Մարտի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 27, 2023

Ադրբեջանական ալիքները գրում են Վիտալի Բալասանյանի ձերբակալման մասին

IMG_2518

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրում են, թե Հակարի կամրջի անցակետում ձերբակալվել է Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։ Ավելի վաղ Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել Արցախը։ «Ես Արցախում ծնվել եմ 1959 թվականի մարտի 5-ին, առավոտյան ժամը 08։00-ին, Ասկերանում՝ Դանիելյան փողոց 25-ում։ Հիմա էլ այստեղ եմ ապրում […]

Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու համար ՄԻԵԴ դիմելը բավարար չէ. պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն․ Թաթոյան

IMG_2515

Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է, գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Այս հանցավոր արարքը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ: Այս որոշումը բացառապես պայմանավորված է ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության, վրեժի […]

Սամվել Բաբայանի հայտարարությունը հարվածի տակ է դրել այն մարդկանց, ովքեր ադրբեջանական «սև ցուցակներում» են․ Տիգրան Աբրահամյան

IMG_2509

Արցախից անխոչընդոտ Հայաստան տեղափոխվելու մասին Սամվել Բաբայանի հայտարարությունը հարվածի տակ է դրել Արցախում գտնվող մյուս մարդկանց, հատկապես նրանց, ովքեր Ադրբեջանի ուշադրության կենտրոնում են, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախի Ախ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ Հայաստան տեղափոխվելու մասին հայտարարությանը,ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Սամվել Բաբայանի հայտարարությունը հարվածի տակ է դրել այն մարդկանց, ովքեր հավանական […]

Տեղի ունեցավ մի բան, որի պարագայում ֆորմալ առումով գրեթե բացառվում է, որ Արմենին Աշոտյանին ազատ կարձակեն. Տիգրան Աթանեսյան

IMG_2507

Այսօր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ բողոքի քննությունը պետք է ընթանար գրավոր ընթացակարգով, սակայն դատավոր Մարաբյանը որոշում էր կայացրել այն անցկացնել բանավոր ընթացակարգով: Նախորդ նիստի մեկնարկից որոշ ժամանակ անց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում […]

Ադրբեջանցիները Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուսանկարն են տարածել

Ruben-vardanyan1

«Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանին՝ Ղարաբաղից Հայաստան մեկնելու փորձի ժամանակ»,- հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը։ Լրատվական գործակալությունն առայժմ որևէ մեկնաբանություն չունի ՀՀ իշխանություններից:

Ամուսինս ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից. Ռուբեն Վարդանյանի կին

02.thumb

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ […]

Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել են․ Թինա Կանդելակին

344570244_264321486052211_781147724215006990_n.thumb

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել են։ Այդ մասին հայտնում է Թինա Կանդելակին։ «Ընկերներ, իմ ընկեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից», – գրել է Թինա Կանդելակին։

Ադրբեջանցիները ձերբակալե՞լ են Ռուբեն Վարդանյանին. վերջինիս կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես կգա հայատարարությամբ

756379042989473_v1_thumb.thumb

Քիչ առաջ լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան անցնելու ճանապարհին ձերբակալվել է ադրբեջանցիների կողմից։ 168.am-ը լուրը ճշտելու նպատակով կապ հաստատեց Արցախում և Երևանում գտնվող նրա թիմակիցների, գործընկերների հետ: Նրանք պատասխանեցին, Վարդանյանի հետ դեռևս չեն կարողանում որևէ կապ հաստատել, տարածված տեղեկությունը դեռ հնարավոր չի հերքել կամ հաստատել: Ռուբեն Վարդանյանի թիմից մեզ փոխանցեցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված