21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2023

Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ի հանրահավաքին. news.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է Ազատության հրապարակում սեպտեմբերի 2-ի կայանալիք ընդդիմության հանրահավաքին: Այս մասին այսօր news.am-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ երՀկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը:

Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման առաջնային է քննարկել այն տեսանկյունից, թե ինչ ենք ունենալու հետո և ինչ ապագա է ուրվագծվելու

Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման առաջնային է քննարկել այն տեսանկյունից, թե ինչ ենք ունենալու հետո և ինչ ապագա է ուրվագծվելու ստեղծված անչափ ծանր ու անորոշ ժամանակահատվածում: Այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Արայիկ Հարությունյան անձին ու նախագահին բազմաթիվ առիթներով եմ անդրադարձել, բայց հիմա կանգ չեմ առնի, դրա առիթը դեռ կլինի, սակայն քաոսի շեմին կանգնած […]

«Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու հրաժարականի դիմումս». Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ: Իհարկե, […]

Ժողովուրդը պետք է հանրաքվեով «ոչ» ասի Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն. Վազգեն Մանուկյան

Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքական մեծ նշանակություն ունի։ Շատ կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով «ոչ» ասի Արցախը Ադրբեջանի կազմում լինելու։ Այսօր «Հայաքվե» նախաձեռնության 58 հազար ստորագրությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը։ «Դեռ 90-ականներին ԱԺ-ն որոշում էր ընդունել, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի […]

Սեպտեմբերի 3-ից սկսած՝ ահռելի ծավալի գործ կա անելու, ազգային մեքենան պետք է վերջապես լծվի աշխատանքի. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 2-ի ուժը սեպտեմբերի 3-ի մեջ է։ Արցախի անկախության օրը Երևանում չանել ոչինչ` կնշանակեր հանձնվել։ Այս առումով նրանք, ովքեր վերցրել են քաղաքական և կազմակերպչական պատասխանատվություն, կարիք ունեն հստակ աջակցության։ Դա արժանապատվության օր է։ Բայց հարցն ունի այլ շերտեր։ Որպեսզի մենք ունենանք արդյունք, պետք է ճիշտ ձևակերպել, պայմանական ասած, արդեն սեպտեմբերի 3-ի մեր անելիքը։ Սեպտեմբերի 2-ի […]

Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական կտա. Bagramyan26

Bagramyan26 թելեգրամյան ալիքը հայտնում է՝ իր աղբյուրնեի տեղեկացմամբ, որ երեկ գիշերվանից լուրեր են շրջանառվում, որ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական է տալու։ Նա լիազորությունները փոխանցելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարին։ Նշենք, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Սամվել Շահրամանյանը:

«Մանդատ չունես՝ Արցախ հանձնես». Ակցիա կառավարության մոտ

«Բաբոն տեր ա» նախաձեռնությունը կառավարության շենքի մոտ ակցիա է իրականացնում։ Ակցիայի մասնակիցները՝ հայաստանցի և արցախցի կանայք, պաստառներ են պարզել «Մանդատ չունես՝ Արցախ հանձնես» գրություններով։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանից «չհանձնել հայրենիքը»։

Ո՞ւմ են պետք ձեր պաշտոնը, կոմֆորտն ու կուշտ լինելը, եթե վտանգված է երկրի վաղվա օրը. «Փաստ»

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հենց մի փոքր ազատ ժամանակ է գտնում, մեկնում է մարզային այցի: Ավելի տեղին կլինի ասել՝ Փաշինյանն արդեն ամիսուկես է, եթե ոչ ավելին, մարզից մարզ է վազում: Եթե միայն վերջին մի քանի օրը դիտարկենք, ապա եղել է Սյունիքում, այնտեղից վազեվազ հասել է Տավուշ, հետո մեկնել է Լոռի: Մինչ այդ էլ՝ Արագածոտն, Արմավիր, […]

Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում. Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում, եթե Արցախի կառավարիչները (Նախագահ և կառավարության անդամներ, Աժ նախագահ և պատգամավորներ, դատավորներ, դատախազներ և այլ պատասխանատուներ) գիտակցեն, որ իրենք դատապարտված են մահվան՝ Արցախի կորստյան դեպքում և կունենան կյանք՝ Արցախի փրկության դեպքում։ Հ.Գ. Այլ տարբերակ չկա… Ներքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի