21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 18, 2023

Երեխային բռնության ենթարկած կինն ու նրա ամուսինը հանցագործ անցյալ ունեն. «Հետք»

Համացանցում երեկվանից տարածված տեսանյութում երեխային բռնության ենթարկող կինը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գրանցված Աննա Մայիսի Արևշատյանն է։ Այս մասին գրել է Hetq.am-ը: Ըստ ընտրողների ռեգիստրի՝ այն հասցեում, որտեղ գրանցված է կինը, գրանցված է ևս երկու անձ՝ Մադաթյան Թաթուլ Բարիսի, որը նրա ամուսինն է, և Զախարյան Մարիամ Սամվելի։ Աննա Արևշատյանին ճանաչողները մեզ հետ զրույցում նշեցին, որ […]

«Այս մոտեցումներով միայն հնարավոր կլինի բանակցային ճանապարհով հասնելու արդար և երկարատև խաղաղության երկու ժողովուրդների միջև». Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը մեր հասարակության մոտ լավատեսություն և հույսեր էր առաջացրել, ավարտվեց հուսախաբությամբ։ Չընդունվեց որևէ բանաձև կամ հայտարարություն, և հարցական է, արդյոք երբևէ միջազգային իրավունքի ուժով որևէ բանաձև կլինի, որը Ադրբեջանին կպարտադրի բացել Լաչինի միջանցքը։ Համենայն դեպս, այս ամենի միջից ես ուզում […]

«ԱԱԾ-ն գուցե չգիտի, որ այնտեղից կրակողը անհայտ անձ չի կարող լինել. Հայկական զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այդ մեքենան ու կրակողին»

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ գիշերը անհայտ անձը ավտոմեքենայով եկել, կրակել է Կապանի օդակայանի ուղղությամբ ու հեռացել: Ադրբեջանի իշխանություններին ԱԱԾ-ն «կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»։ Եթե այս գիշեր էլ այդ «ահայտ» անձը գա, ԱԱԾ-ն նորից նույնաբովանդակ հաղորդագրություն է […]

Սա անձնական ապտակ ու ստորացում էր Փաշինյանին. ադրբեջանցիները զգուշացնում են. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները դիրքավորվեցին Կապանի մատույցներում, այդ թվում` Կապանի օդանավակայանից 100 մետր հեռավորության վրա, արդեն ակնհայտ էր, որ օդանավակայանի շահագործումը կախված է լինելու ադրբեջանցիների տրամադրությունը: Մինչ երեկ Փաշինյանն ինքնագոհ վայրէջք էր կատարում Կապանի օդանավակայանում և հերթական անգամ խոսում օդային փոխադրումների մեկնարկի մասին, դրանից ժամեր անց, ՀՀ […]

Անչափահաս աղջկան բռնության ենթարկող կինը հայտնաբերվել է. ՆԳՆ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ կինն այս պահին ոստիկանությունում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Թշնամին կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ ԱԱԾ

Օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից․«Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում […]

Մայրը ծեծում, թքում է երեխայի դեմքին, սեռական բռնության ենթարկում

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ մայրն անչափահաս աղջկան ծեծում է, մյուս աղջկա հետ թքում դեմքին։ Այնուհետև մերկացնում է աղջիկներին, եւ ստիպում մյուսի նկատմամբ սեռական գործողությումներ կատարել։ ՖԲ օգտատեր Մարինա Խաչատրյանը դեպքի վերաբերյալ գրել է. «Նախնական տվյալներով էս պիղծը Շիրակի մարզի բնակիչ է։ Դեմքը շատ ծանոթ է, տեղը չեմ կարողանում բերել։ Բոլորին խառնեք իրար … […]

ՔՊ-ականներին հանձնարարվել է մրցակիցներին քննադատել․ «Հրապարակ»

«ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է մեկ մարդու պես մասնակցել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, հատկապես մայրաքաղաքից ընտրվածները պետք է շրջեն իրենց վարչական շրջաններում, զրուցեն երեւանցիների հետ: Բայց հրահանգվել է ոչ այնքան իրենց ցուցակի եւ թեկնածուի գովքն անել, որքան մրցակիցներին քննադատել։ ՔՊ-ում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում Մանե Թանդիլյանին եւ Հայկ Մարությանին, հատկապես վերջինիս հարցում «վերեւից» հրահանգ է […]

Սյունիքի մարզային քննչական վարչությունում դժգոհության մեծ ալիք է․ «Հրապարակ»

«Սյունիքի մարզային քննչական վարչությունում դժգոհության մեծ ալիք է բարձրացել։ Օրերս պաշտոնանկ է արվել արդեն նախկին պետ Սարգիս Մարգարյանը, բայց դժգոհությունը ոչ թե Մարգարյանի պաշտոնանկության հետ է կապված, այլ որ նրան փոխարինող են բերել Շիրակի մարզից՝ Գուրգեն Գրիգորյանին, ով Շիրակի նախկին դատախազն է։ Սյունիքի իրավապահ կառույցում վիրավորված են՝ ինչ է, իրենց մարզում արժանավոր կադր չկա՞, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի