21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 3, 2023

Այսօր Հայաստանում կատարվել է թերևս ամենազավեշտալի կադրային նշանակումը. Գեղամ Մանուկյան

Այսօր Հայաստանում կատարվել է, թերեւս, ամենազավեշտալի կադրային նշանակումը։ Երկրի անվտանգային համակարգի լրջագույն մարտահրավերների, ՀՀ զինված ուժերում արմատական բարեփոխումների, բարոյա-հոգեբանական վիճակի կտրուկ փոփոխության հրամայականների պայմաններում Երեւանի նախկին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, այս մասին Facebook-ում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Ճիշտ կարդացիք, բանկային աշխատողը, որ մի քանի ամիս ժամանակավոր Երեւանի քաղաքապետացուն […]

Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշումներ է ստորագրել, որոնցից մեկով Հրաչյա Սարգսյանին ազատել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ Հրաչյա Սարգսյանը նոր պաշտոնի է նշանակվել․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հրաչյա Սարգսյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»:

Օգոստոսի 4-ին՝ Ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 4-ին՝ Ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։ ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ․ նոր պատերազմի ռիսկերը․ արտաքին և ներքին մարտահրավերները տարածաշրջանում։

Տոնոյանը նախնական ազդակներ է ունեցել, որ իրեն վատ դրության մեջ չեն գցելու և չեն «նեղելու». «Փաստ»

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովին, ավելի ստույգ՝ այդ հանձնաժողովի քպական անդամներին երկու օր շարունակ «հյուրընկալվել» էր գրեթե երկու տարի կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Տոնոյանը հիասթափված է քննիչ հանձնաժողովում իր «հարցաքննության» ընթացքից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Դավիթ Տոնոյանը նախնական ազդակներ է […]

Նախընտրական քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 15-ին. «Ժողովուրդ»

Այսօրվանից մեկնարկում է աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը, որը կտեւի 10 օր, կավարտվի օգոստոսի 13-ին: Ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը եւ դաշինքները 10-օրյա ժամկետում ԿԸՀ պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Օգոստոսի 23-ից էլ արդեն կմեկնարկի նախընտրական քարոզարշավը. Երեւանը կհեղեղվի նախընտրական պաստառներով, իսկ քաղաքապետի թեկնածուները երեւանցիներին […]

Արցախին միայնակ թողնելու հետ մեկտեղ Փաշինյանը Արցախին անընդհատ մղում է Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության. «Փաստ»

44-օրյա պատերազմից հետո Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված միջավայրը կտրուկ փոխվել է։ Եթե նախկինում բանակցային գործընթացը տեղի էր ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հովանու ներքո, ապա արդեն տևական ժամանակ է՝ համանախագահության ինստիտուտը չի գործում։ Դրա փոխարեն գործ ունենք ընդամենը Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի միջնորդական տարանջատ ջանքերի հետ։ Բայց Արցախյան հիմնախնդրի միջազգային տրանսֆորմացումը սրանով չի ավարտվում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի